▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Մխիթարյանի մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին մասնակցելու մասին։

 

 

 

 

 

 

 

 

«Ադրբեջանում մեծ սպորտային իրադարձություններ են տեղի ունեցել, որոնց մասնակցել են հայ մարզիկներ: Սպորտը և քաղաքականությունը բաժանված են միմյանցից»,- նշել է Աբդուլաևան։

Հիշեցնենք, որ մինչ այս Մխիթարյանն արդեն երկու անգամ չի մասնակցել ադրբեջանական թիմերի հետ Եվրագավաթի խաղերին։

 

 

Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիայի ասոցիացիան հաստատել է, որ Հենրիխ Մխիթարյանը խնդիր չի ունենա Ադրբեջան մուտք գործելու և այդ երկրում մնալու հարցում, կկիրառվեն անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները։

Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 29–ին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին