▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի լկտի վարքը ժամանակին ասիմետրիկ պատասխան չստանալու հետևանքն է

Ես կարծում եմ, որ այսօր Ադրբեջանի ողմից դրսևորվող ակնհայտ լկտի վարքը ու բոլոր միջազգային նորմերի ոտնահարումը հետևանք է նրա, որ մեր ուղղաթիռը խոցելուց հետո, իրենց չստացան այն ասիմետրիկ պատասխանը, որի մասին բազմիցս խոսել են թե պաշտպանության նախարարը, թե նախագահը:

Ընդ որում, ասելով ասիմետրիկ հարված, ես ի նկատի չունեմ զոհերի թվերի հարաբերակցություն: Գուցե դիակները դուրս հանելու օպերացիայի ժամանակ մերոնք 10 անգամ ավելիի շատ թշնամի են սպպանել, քան ուղղաթիռի զոհված անձնակազմն էր, բայց դա ասիմետրիկ հարված չէր:

Ասիմետրիկ հարված կլիներ, եթե ասենք հրետանային հուժկու հարված հասցվեր սահամանամերձ գոտում գտնվող ինչ որ ստրատեգիական թիրախի, ասենք զորամասի, կամ էլ այլ կարևոր թիրախի: Ասիմետրիկ կլիներ, եթե շփման գծի ինչ որ հատվածում մենք գրավեինք հակառակորդի դիրքերը ու ամրանայինք դրանցում: Ասիմետրիկ հարված կլիներ, եթե մենք մի քանի օդային թիրախ խոցեինք իրենց տարածքում: Ասիմետրիկ հարված կլիներ, եթե հրթիռակոծեինք դրանց նավթամուղը:

Սակայն մենք ոչ մի բան էլ չարեցինք ու ստացվեց, որ բլեֆ ենք անում, ինչից էլլ հակառակորդը վերջնականապես հղփացավ ու առ այսօր իրեն պահում է ինչպես կամենա՝ հաշվի չնստելով զոհերի հետ: Նա կարող է իրեն դա թույլ տալ, քանի որ գաղտնի է պահում զոհերի թիվը, իսկ մեր համար դա անթույլատրելի շռայլություն է՝ թույլ տալ թշնամուն, որպեսզի նա կորցնի վախը: Այնպես որ, այս լարվածությունից դուրս գալու միակ ձևը սարսափելի ու ցուցադրական ինչ որ գործողություն պետք է լինի, որը Ադրբեջանը չի կարողանա թաքցնել իր հասարակությունից: Մինչև նման բան չարվի, դրանք հա էլ դիվերսիաներ են անելու ու մեր տասնյակ տղաներ զոհվելու են զուտ նրա համար, որ մենք չդրսևորեցցինք բավարար վճռականություն:

Գուրգեն Վարոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին