Գիտնականների կարծիքով` աշխարհում ընթացող գլոբալ տաքացման հետ կապված 3-5 տարի հետո երկրագնդի մի մասը կարող է մնալ ջրի տակ:
Պատասխանելով այն հարցին, թե այդ բնական աղետն ինչ ազդեցություն կարող է ունենալ Ադրբեջանի վրա, InterAz-ի հետ զրույցում ադրբեջանական ազգային էկոլոգիական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Թելման Զեյնալովը հայտնել է, որ գլոբալ տաքացումը որոշակի ռիսկեր է առաջացնում Ադրբեջանի համար:
«Սառչադաշտերի հալչելու հետ` հյուսիս հոսող գետերի մեծ մասը կհոսեն դեպի հարավ: Արդյունքում Կապից ծովում ջրի մակարդակը կարող է 40-50 մետրով բարձրանալ: Իսկ դա կարող է բերել նրան, որ Ադրբեջանի տարածքի 30 տոկոսը կմնա ջրի տակ»,-նշել է ադրբեջանցի բնապահպանը: