Ես չգիտեմ ադրբեջանական կողմը առանց վերևի հրամանի է խոցել հայկական ուղղաթիռը թե, ոչ, բայց որ մերոնք պատասխանելու են՝ դա հաստատ է, իսկ թե ինչ կլինի պատասխանից հետո՝ դժվար է կանխատեսել:
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 12-ին, ժամը 13։45-ի սահմաններում հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի՝ Արցախի արևելյան հատվածում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է պաշտպանության բանակի օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը։ Այս մասին հայտնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ Խոցված ուղղաթիռը վայր է ընկել շփման գծի չեզոք գոտում, նախնական տվյալներով հայկական կողմն ունի 3 զոհ։