a1plus.am-ը գրում է.Հունվար ամիսը հայ ժողովրդի համար սեւ ամիս է։ Այսօր հայտարարել է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը:
Նրա խոսքերով՝ 25 տարի առաջ Բաքվում տեղի ունեցած ջարդերը մինչ օրս չեն ստացել միջազգային գնահատական եւ ձեւակերպում, ինչից Ադրբեջանը օգտվում է.
«Շարունակում է իր ռազմաքաղաքական ագրեսիվ քաղաքականությունը ճակատում, դա հետեւանք է նրան, որ անպատիժ են մնացել իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 25 տարի առաջ եւ բոլորի պարտքն է հանցանքի դեմն առնել»,- ասել է նա։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում