▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանուհի հարսը.yerkir.am

yerkir.am-ը գրում է. Տիկին Լալան ադրբեջանական դիրքերից պարբերաբար գնդակոծվող տանը հրաժարվում է կարոտել մանկությունն էլ, հարազատներին էլ: «Կարոտըմ էլ չեմ, որ  սրան սհե տենըմ եմ, կարոտըմ էլ չեմ»,- հայացքը հաշմանդամ դարձած որդուն է ուղղում:    Լալա Սաֆարի Աթգյոզալովան հարս եկավ Բաղանիս ուղիղ 50 տարի առաջ: Հարազատ ադրբեջանական գյուղը մի քանի կիլոմետր էր հեռու, նրա ու նշանածի ընտանիքները բարեկամություն էին անում, ինքն էլ` տասնութամյա բարալիկ գեղեցկուհի: Ամուսնացավ պարզ պատճառով. «Սիրուն մարդ էր, մաշնա ուներ: Սիրահարվեց, ուզեցի, ես շա՞տ գիտեի կլյուխս էդ դի կյալ, կռիվնի դի սկսիլ»:  

Ադրբեջանուհուն Բաղանիսը հենց սկզբից էլ անակնկալով է դիմավորել. հարս եկավ՝ տեսավ ամուսինը չորս տղա ունի, առաջին կինը երեքին առել-գնացել է: Փոքրին տիկին Լալան է պահել: Իր եւ Դերենիկ ամուսնու հետ համատեղ կյանքում երեք երեխա էլ ունեցան` Արմինե, Անդրանիկ, Մանուշակ: Հովվերգությունը մինչեւ պատերազմն էր: Ամուսինն այգում, մեղուների փեթակների կողքին հանգիստ նստած էր, երբ սկսվեց հերթական ռմբակոծությունը` գնդակը ուղիղ սրտին: Որդին՝ Անդրանիկը,  պատերազմի թեժ օրերին առաջին գծում էր` Մեղրի, Ֆիզուլի, Հորադիզ, այստեղ վիրավորվել ու ոտքն է կորցրել: Աջ ոտքից միայն յոթ սանտիմետր է պահպանվել: Ճակատագրական զուգադիպությամբ` հայրն էլ Երկրորդ համաշխարհայինում էր  կորցրել նույն` աջ ոտքը: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Տիկին Լալան ադրբեջանական դիրքերից պարբերաբար գնդակոծվող տանը հրաժարվում է կարոտել մանկությունն էլ, հարազատներին էլ: «Կարոտըմ էլ չեմ, որ  սրան սհե տենըմ եմ, կարոտըմ էլ չեմ»,- հայացքը հաշմանդամ դարձած որդուն է ուղղում:    Լալա Սաֆարի Աթգյոզալովան հարս եկավ Բաղանիս ուղիղ 50 տարի առաջ: Հարազատ ադրբեջանական գյուղը մի քանի կիլոմետր էր հեռու, նրա ու նշանածի ընտանիքները բարեկամություն էին անում, ինքն էլ` տասնութամյա բարալիկ գեղեցկուհի: Ամուսնացավ պարզ պատճառով. «Սիրուն մարդ էր, մաշնա ուներ: Սիրահարվեց, ուզեցի, ես շա՞տ գիտեի կլյուխս էդ դի կյալ, կռիվնի դի սկսիլ»:   Ադրբեջանուհուն Բաղանիսը հենց սկզբից էլ անակնկալով է դիմավորել. հարս եկավ՝ տեսավ ամուսինը չորս տղա ունի, առաջին կինը երեքին առել-գնացել է: Փոքրին տիկին Լալան է պահել: Իր եւ Դերենիկ ամուսնու հետ համատեղ կյանքում երեք երեխա էլ ունեցան` Արմինե, Անդրանիկ, Մանուշակ: Հովվերգությունը մինչեւ պատերազմն էր: Ամուսինն այգում, մեղուների փեթակների կողքին հանգիստ նստած էր, երբ սկսվեց հերթական ռմբակոծությունը` գնդակը ուղիղ սրտին: Որդին՝ Անդրանիկը,  պատերազմի թեժ օրերին առաջին գծում էր` Մեղրի, Ֆիզուլի, Հորադիզ, այստեղ վիրավորվել ու ոտքն է կորցրել: Աջ ոտքից միայն յոթ սանտիմետր է պահպանվել: Ճակատագրական զուգադիպությամբ` հայրն էլ Երկրորդ համաշխարհայինում էր  կորցրել նույն` աջ ոտքը: 
Մանրամասները` yerkir.am կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին