Մի քանի օր առաջ, երբ մեր բանակի դիպուկահարուհին մի հատ թուրքի էր պառկեցրել՝ հայկական ամբողջ ինտերնետ դաշտի ջանքերով դիպուկահարուհուն արդարացիորեն հերոսացրին, ամբողջ երկիրն ու երեւի աշխարհը սկսեց ճանաչել այդ հայուհուն: Երեկ՝ մեր փառապանծ դառախազներն ու ոստիկանները ձերբակալել են 22 ամյա Մնացական Ալեքսանյանին, ով մասնակցել է Գյումրիի բողոքի ցույցերին:
Արդեն տեղեկություն կա, որ Մնացականը երկու տարի առաջ է զորացրվել բանակից, ծառայել է Արցախի արեւելյան հատվածում, նշանառու է եղել, երկու թուրք է սատկացրել, պարգեւատրվել է: Սակայն այդ տղայի հերոսության մասին երեւի ոչ մեկ էլ չի իմացել, էդ տղան համեստորեն ծառայել է հայրենիքին, իր կյանքի գնով պաշտպանել է մեր բոլորի անվտանգությունը, այդ թվում եւ նրանց՝ որոնք էսօր էդ տղուն ուզում են փակել: Մնացականն ընդամենը հունվարի 15-ին Գյումրիում Հայատանի ամբողջ իշխանական ու իրավական համակարգի դեմքը պաշտպանել է համաշխարհային խայտառակությունից: Ահա այսպիսի երկակի վերաբերմունք կա հերոսների նկատմամբ: