aravot.am-ը գրում է. Այսօր «Նիգ Ապարան» հայրենակցական միություն հասարակական կազմակերպության 6-րդ համագումարի ժամանակ կազմակերպության նախագահ է վերընտրվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Նրան յուրահատուկ շնորհավորել է Դանիել Վարուժանի անվան դպրոց տնօրեն Օֆելյա Պետրոսյանը: «Դու մեր լույս, հոգի: Խնդրում եմ լավ ծափահարեք նրան»,- ասել է տնօրենը:
Արդեն համագումարից հետո շարունակել է պատգամավորի գովքը.«Հայրենակցականի համար ամեն ինչ անում է: Հայրենակցականի զորավիգն է, նեցուկն է: Բարեգործն է բոլորի, հայոց բարեգործն է: Նա երբեք չի ցանկանում ցուցադրել իր արածը, եթե նրա բոլոր բարեգործությունները մեկիկ-մեկիկ թվարկենք ու վերածենք ֆիլմի, շաբաթներ կտեւի: Գիտե՞ք՝ ինչ օգնություն է տալիս դպրոցներին, սերուցք աշակերտներին»:
Հարցին՝ ինչի՞ համար է օգնություն տալիս, ասել է. «Բարի գործի համար, որ իր աշխատածը իրեն հալալ լինի, իր աշխատածը առ Աստված լինի: Նա այնպիսի գերդաստան է, եթե մի օր բարեգործություն չանեն, ոչ իր մայրը, ոչ ինքը, ոչ էլ իր կինը անկողին չեն մտնի»:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում