Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Երբ շաբաթներ առաջ ես անդրադարձա Վարդան Պետրոսյանի գործում գնալով ավելի ակնհայտ դարձող տգեղ կողմերին, որոնք մասնավորապես անբաժանելի մաս են դարձել տուժող կողմի կեցվածքում, դուք պետք է տեսնեիք, թե ինչ սկսվեց իմ գրառման տակ՝ «տուժողների» կողմից։ Ողջ բարեկամությունը մոտս էր հավաքվել ու ամենավերժին բառերով՝ կին թե տղամարդ, ինչեր ասես որ չէին գրում... իհարկե, այդ մակարդակի իջնել ինձ թույլ չտվեցի ու արհամարհեցի այդ զազրախոսությունն ու գանգատվելու համար չէ, որ ես դրա մասին նշում եմ, պարզապես՝ ընդհանուր պատկերի լիության համար պատմեցի։
Հիմա վերադառնանք ավելի թարմ լուրերի, որոնք հայտնել է Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայի Բաղդասարյանը։ Նա իր ծավալուն հարցազրույցում մասնավորապես անդրադարձել է տուժող կողմի ֆինանսական պահանջներին ու դրանց հետ կապված մի շար նրբությունների.
1. Տուժած աղջկա բուժման ծախսերը կազմում են հայցի գումարի առյուծի բաժինը՝ մոտ 8 միլիոն դրամ։ Ընդ որում, այս կետում կա երկու հետաքրքրիր նրբություն.տուժող կողմն ինչ- որ տեղեկանք է ստացել հիվանդանոցից, որ Տաթևիկը 2 տարի հասարակական տրանսպորտով չպետք է երթևեկի ու դա որպես հիմք մատուցելով, իրենք՝ իրենցով որոշել են, որ դա նշանակում է, որ Տաթևիկը 2 տարի, ամեն աշխատանքային օր պետք է բուժում ստանա։ Մի հատ էլ տեղեկանք ունեն, որում ասվում է, որ դրա տրման պահին Տաթևիկի բուժման մեկ օրվա ծախսը կազմում է 15000 դրամ ու այս տեղեկանքն էլ հիմք ընդունելով, մարդիկ էլի իրենք՝ իրենցով որոշել են, որ երկու տարի բուժումն օրական հենց այդքան էլ կազմելու է ու ամենևին էական չէ, որ ստացիոնար հիվանդանոցում բուժում ստանալը մի գումար է, իսկ ստուգումների գալը՝ միանգամայն այլ, ամենևին էական չէ, որ պատահարից հետո սկզբում ավելի ինտենսիվ ու հետևաբար նաև ավելի թանկարժեք բուժում ես ստանում, քան հետո, երբ վնասվածքների ու խնդիրների մի մասը ընթացքում լուծվում է...
Ի դեպ, Վարդանին բնորոշող ևս մի նրբություն. նրա դիրքորոշումը կայանում է նրանում, որ անկախ նրանից, մեղավոր կճանաչվի նա, թե ոչ, թող տանեն Կարմիր Խաչի հիվանդանոց այդ երեխուն, այնտեղ բժիշկները հավաքվեն, տեսնեն թե ինչ են անելու ու ինչքան է դա նստելու (հաստատ ավելի էժան, քան 8 միլիոնը) ու նա կվճարի այդ գումարը, բայց ոչ թե այսպես՝ ինչ-որ գեղական կլյաուզ հիշեցնող թուղթ-թամասուով։
2. Տուժող կողմի փաստաբանն իրեն դրել է Նյու Յորքի լավագույն փաստաբաններից մեկի տեղը՝ համենայն դեպս յուր ծառայությունները գնահատելիս ու 2.5 միլլիոն որպես դատական ծախս են պահանջում, մինչդեռ նորանկախ Հայաստանի պատմության մեջ նման թիվ երբևիցե չի գանձվել՝ դատարանի որոշմամբ։
3. Փաստորեն, տուժողները այսպես թե այնպես բավականին մեծ գումարներ են ստացել պատահարից հետո՝ ապահովագրական ընկերությունից, որը օրենքով է պարտավոր ամեն տուժողին՝ կախված տուժողի վնասվածքներից ու առողջականից, հարյուր հազարավորից՝ միլիոնավոր դրամների հասնող փոխհատուցում տրամադրել ու դա տրամադրվել է։
Սրանից զատ, Վարդան Պետրոսյանն է գումար տվել ու դա արել է առանց ինչ-որ փաստաթղթի։ Հիմա տուժողները դա մատուցում են, որպես թաղման համար անրաժեշտ ծախս ու ինչպես հիշում ենք, այդ խիստ մակարդակով մարդկանցից մեկը դատարանում հայատարարել էր, թե բա «Կարանք այդ փողը հետ տանք, հետն էլ երկու գերեզման հետ տանք», բայց կրկնում եմ, ապահովագրական ընկերությունն այսպես թե այնպես ավելի քան բավարար գումար են տվել՝ հուղարկավորություն ու ընթացիկ ծախսերի համենայն դեպս մեծ մասը ծածկելու համար։
Ինձ համար արդեն ամեն ինչ պարզ է՝ անկախ նրանից, թե դատարանը ինչ որոշի, իսկ դուք՝ ձեր համար որոշեք...