▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անավարտ սգի ազգ ենք դարձել

ԵՊՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեբանական առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրդարձավ  Ցեղասպանության պատճառած հոգեբանական տրավմայի միջսերնդային փոխանցման հոգեբանական հետազոտությանը, որն անցկացվել է Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում. «Առաջին սերունդը որպես կանոն չի կարողացել հակազդել Ցեղասպանությանը, ինչը կոչվում է լռության փակազդում: Ցեղասպանության պատճառած տրավման նրանք իրենց ներսում անընդհատ լռությամբ կուլ են տվել:

Նրանց մոտ այն տպավորությունն է գործել, որ եթե սեփական «ես»-ին ուժեղ տրավմա պատճառած տեղեկատվությունը փոխանցեն հաջորդ սերունդներին, դա կարող էր նրանց մոտ խղճահարություն  առաջացնել դեպ իրենց անձը: Հաջորդ առանձնահատկությունն ինկապսուլացված տրավմայի փոխանցումն է: Այդ տերմինը բացատրում է երևույթը, երբ մեր մարմնում հայտնում է օտար մի մարմին, հյուսվածքը նրան ամբողջովին պարուրում է նոր հյուսվածքով ու մարմինը սկսում է ձևացնել ու այնպես ապրել, կարծես այն չկա: Քանի որ, եթե ընդունի, որ այն կա, պետք է դրա համար հատուկ միջոցներ ձեռնարկի: Նույնը տրավմայի դեպքում է, երբ մենք սերունդներից ինկապսուլացված տրավմա ենք ստանում, այլ կերպ ասած` տրավմայի անավարտության փոխանցումն է»,-ասաց Խաչատուր Գասպարյանը:

Եվ խնդիրը, որ սրում է Հայոց ցեղասպանության տրավմայի վիճակը, այն է, որ ցեղասպանություն գործող կողմը պատրաստ չէ ընդունել իրականությունը և հերքումը ձգում է տրավմայի ապրումները:

«Մեզ մոտ սուգը երկարաձգվել է, այլ կերպ ասած` անավարտ սգի ազգ ենք դարձել: Դրա համար է, որ սգալու առիթ է լինում, մենք ամբողջ ազգով հարձակվում ենք սգալու»,-նկատեց հոգեբանը:

Նրա խոսքով՝  մյուս առանձնահատկությունն այն է, որ մենք ունենք մեղավորության սուր զգացում:

«Մենք մեզ մեղավոր ենք զգում այն զոհերի առաջ, որոնց հարցը չենք կարողացել մինչև վերջ հասցնել»:

Խաչատուր Գասպարյանը նշում է՝ Հայոց ցեղասպանության մասին տեղեկատվությունը փոխանցելիս կարևոր է խոսել ոչ միայն նրա մասին, որ մեզ կոտորել են, այլև, որ մենք փորձել ենք պաշտպանվել` շեշտադրելով ինքնապաշտպանական մարտերը:

 

 

 

 

 

 

Հոգեբանը տեղեկացրեց, որ նախնական վերլուծությունը թույլ է տվել դուրս բերել Հայոց ցեղասպանության տրավմայի փոխանցման մի քանի առանձնահատկություն: «Առաջին սերունդը որպես կանոն չի կարողացել հակազդել ցեղասպանությանը, ինչը կոչվում է լռության փակազդում: Ցեղասպանության պատճառած տրավման նրանք իրենց ներսում անընդհատ լռությամբ կուլ են տվել: Այսինքն` ցեղասպանության առաջին սերունդի կողմից անօգնականությունը, վայրագություններին ականատես լինելը, թույլ չի տվել, որ ռեակցիայից անցնեն ակցիայի, ձևացրել են, որ ոչինչ չի պատահել»,-նշեց Խաչատուր Գասպարյանը:
Հոգեբանի փոխանցմամբ` ցեղասպանությունը վերապրած առաջին սերնդի մոտ այն տպավորությունն է գործել, որ եթե սեփական «ես»-ին ուժեղ տրավմա պատճառած տեղեկատվությունը փոխանցեն հաջորդ սերունդներին, դա կարող էր նրանց մոտ խղճահարություն  առաջացնել դեպ իրենց անձը:
Հաջորդ առանձնահատկությունն ինկապսուլացված տրավմայի փոխանցումն է: «Երբեմն պարտադիր չէ, որ հոգեբանական տրավման ուղիղ ձևով փոխանցվի: Հյուսվածքաբանության մեջ ինկապսուլացիա տերմին կա, որը կիչառվում է նաև հոգեբանության մեջ: Այդ տերմինը բացատրում է երևույթը, երբ մեր մարմնում հայտնում է օտար մի մարմին, հյուսվածքը նրան ամբողջովին պարուրում է նոր հյուսվածքով ու մարմինը սկսում է ձևացնել ու այնպես ապրել, կարծես այն չկա: Քանի որ, եթե ընդունի, որ այն կա, պետք է դրա համար հատուկ միջոցներ ձեռնարկի: Նույնը տրավմայի դեպքում է, երբ մենք սերունդներից ինկապսուլացված տրավմա ենք ստանում, այլ կերպ ասած` տրավմայի անավարտության փոխանցումն է»,-հայտնեց հոգեբանը:
Մյուս խնդիրը, որ սրում է Հայոց ցեղասպանության տրավմայի վիճակը, այն է, որ ցեղասպանություն գործող կողմը պատրաստ չէ ընդունել իրականությունը և հերքումը ձգում է տրավմայի ապրումները: Նրա խոսքով` մեզ մոտ սուգը երկարաձգվել է, այլ կերպ ասած` անավարտ սգի ազգ ենք դարձել: «Դրա համար է, որ սգալու առիթ է լինում, մենք ամբողջ ազգով հարձակվում ենք սգալու: Մյուս առանձնահատկությունն այն է, որ մենք ունենք մեղավորության սուր զգացում: Մենք մեզ մեղավոր ենք զգում այն զոհերի առաջ, որոնց հարցը չենք կարողացել մինչև վերջ հասցնել»,-ասաց բանախոսը:
Նախնական վերլուծությունը նաև ցույց է տվել, որ զոհի կարգավիճակ ամրագրելու միտում կա Հայոց ցեղասպանության մասին տեղեկատվությունը փոխանցելիս: Այս ամենի մեջ մասնագետը վտանգներ է տեսնում: Այս առումով` տեղեկատվություն փոխանցելիս Խաչատուր Գասպարյանը կարևորում է խոսել ոչ միայն նրա մասին, որ մեզ կոտորել են, այլև, որ մենք փորձել ենք պաշտպանվել` շեշտադրելով ինքնապաշտպանական մարտերը: Բացի այդ` Հայոց ցեղասպանության կողքին պետք է խոսել նաև այլոց ցեղասպանության մասին` չստեղծելով տպավորություն, որ միայն հայերին են ենթարկել ցեղասպանության:
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին