▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անցանկալի հաղորդագրություններն ու «կրակն ընկած» քաղաքացիները.Օրենքը կփոփոխվի

«ՀՀ-ում անձնական տվյալները չեն պաշտպանվում: Ունենք միայն օրենք, որն ուժի մեջ է մտել 2015 թվականին: Խիստ անհանգստացնող է մարդկանց անիրազեկությունը: Արդյո՞ք նրանք մտահոգվում են, թե իրենց անձնական տվյալներն ում են վստահում, ի՞նչ տեսակի ու ծավալի են դրանք և հետո ինչպես են օգտագործվելու»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը:

Նրա խոսքով՝ հարցվողների 62 տոկոսին չի հետաքրքրում, թե իրենց տվյալների՝ այս կամ այն ընկերությանը վստահելու դեպքում հետագայում դրանք ինչպես են օգտագործվեու:

Շուշան Դոյդոյանը նկատում է՝ կարգավորում է պահանջում նաև տեսահսկման ոլորտը.

«Մի քանի օր առաջ ընդունեցինք տեսահսկման ուղեցույց, որտեղ ներկայացվում են տեսահսկողների ու տեսահսկվողների իրավունքներն ու պարտականությունները, որոնցից են՝ 

Տեսահսկում իրականացնող սուբյեկտը տեսանելի նախազգուշացման միջոցով պետք է տեսախցիկների նկարահանման դաշտ մտնող բոլոր անձանց տեղեկացնի տեսահսկման մասին: Այն դեպքում, երբ այդ պատկերները ցանկացած ձևով տեսաձայնագրվում են, տեսանելի ծանուցումը պետք է պարունակի նաև տեղեկություն, թե ում մոտ նկարահանվող մարդիկ կարող են իրականացնել իրենց վերաբերյալ տեղեկատվության մուտքի իրավունքը: Օրինակ, բնակելի շենքում պետք է տեսահսկման վերաբերյալ նախազգուշացումը ակնհայտորոն տեսանելի լինի շենք մտնող յուրաքանչյուր անձի համար: Եթե տեսահսկման տարածքն ընդարձակ է, տեսահսկողը կարող է ունենալ մի քանի նախազգուշացնող նշաններ կամ մեկ նշան՝ մուտքի դռան մոտ: 

Յուրաքանչյուր անձնական տվյալ մշակող՝ տեսահսկում իրականացնող պետական կամ մասնավոր մարմին պարտավոր է տեսահսկման սուբյեկտին հնարավորություն ընձեռել անվճար ծանոթանալու տեսահսկման սուբյեկտին վերաբերող տեսագրությանը (տեսաձայնագրությանը), իսկ եթե տեսահսկում իրականացնողը պահպանում է տեսագրությունը (այսինքն կա տեսագրությունը ձեռք բերելու աղբյուր), ապա տեսահսկման սուբյեկտը իրավունք ունի նաև ստանալ տեսագրության կրկնօրինակը (ձեռք բերել տեսագրությունը): Տեսահսկում իրականացնողը տեղեկությունները պետք է տրամադրի հասանելի ձևով, իսկ այդ տեղեկությունները չպետք է պարունակեն այլ սուբյեկտների անձնական տվյալներ։ Հարկ է նշել, որ տեղեկությունները պետք է տրամադրվեն անվճար, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ»:

ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետն անդրադարձավ նաև անցանկալի հաղորդագրությունների խնդրին.

«Արդեն մշակվել է նոր օրենսդրական փոփոխություն՝ էլեկտրոնային հաղորդագրության մասին օրենքում, որով կարգելվի առանց քաղաքացիների համաձայնության նրանց անցանկալի հաղորդագրություններ ուղարկել: Երկրորդ՝ եթե քաղաքացին փոշմանել և ցանկանում է հետ վերցնել իր համաձայնությունը, ապա նա պետք է ապահովված լինի մատչելի ու հասանելի հնարավորություններով՝ համաձայնությունը հետ կանչելու առումով: Թե չէ ստացվում է՝ քաղաքացին կրակն է ընկնում: Ասենք որևէ խանութում տվյալներ է թողնում զեղչերի մասին տեղեկանալու համար, հետո պարզվում է, որ այդ խանութը ևս 10 խանութի ցանցի ընտանիքի անդամ է ու սկսում ես ռմբակոծվել՝ տարբեր խանութների ապրանքների գովազդների մասին տեղեկանալով»,-նկատեց Շուշան Դոյդոյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին