▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անգլիական նավերը «բարձրացել են» հայկական լեռները

 

Միջազգային դիվանագիտություն ասվածը, որ միշտ քաղաքական քողի տակ է հանդես գալիս, ներկայացում է բոլոր առումներով: 
Ետնաբեմում պատսպարվող իշխանական էլիտայի ներանձնական, եսակենտրոն հետաքրքրությունների շրջանակը անառարկելիորեն 
շրջանցում է և´ պետական, և´ հասարակական շահերը: Բոլոր ժամանակներում էլ այդպես է եղել, այսօր, պարզապես, շահի տեսակը և 
չափն է փոխվել: Իմ հետաքրքրությունների շրջանակը միտում չունի նրանց ընթացքը քննել, և դրսևորման գնահատականը տալ` քանզի 
<Ձայն բարբառոյ յանապատի>: Կեղծ բարեպաշտության քողի տակ, հանուն անձնական շահի սանձազերծվում է խարդավանք, մարդաորս 
համաշխարհային մակարդակով: Գործոնը մարդն է, պայքարի թիրախը` բնությունը` հողը, նրա ընդերքը` նավթը, գազը, ոսկին…
Ցեղասպանությունից մազապուրծ էրզրումցի հայրենակիցներս իմաստուն միտք կտակեցին ժառանգներին. <Իսսանի աչքը բուռըմ 
հողը կկշտացնե>` <Մարդու աչքը մի բուռ հողը կկշտացնի>: Սա գիտակցել է հարկավոր. այս խոսքերը մարդկության բոլոր 
ժամանակների համար են և վերագրվում են ռանչպարից մինչև արքայա-նախագահա-շեյխա-իշխանական էլիտաներին, քանի որ 
անձնական նկրտումներն ունակ են խմբագրել համաշխարհային քաղաքականությունը: 
Էլեկտրոնային /http://www.7or.am/am/news/view/81220/ կայքէջի հրապարակած այս նյութում ուշադրությունս գրավեց 
հետևյալ հարցադրումը` <Ինչպե՞ս ստացվեց, որ արքայազն Չարլզն ընդունեց ապրիլի 24-ին նախատեսված Գալիպոլիի ճակատամարտի 100-
ամյակի արարողություններին մասնակցելու Էրդողանի հրավերը, այլ ոչ թե Հայոց ցեղասպանության 100–ամյակին ներկա գտնվելու. չէ՞ որ 
Սերժ Սարգսյանն անգամ անգլիական թագուհու ձեռքն է սեղմել>: Ասում են` <առանց կրակի ծուխ չի լինի>: Թուրք իշխանավորները իրենց 
հակահայկական քստմնելի քայլը` Հայոց ցեղասպանության ժխտումը, խարդավանքի բոլոր միջոցներով փորձում են ծառայեցնել 
զեղծարարության մասսայականացմանը: Անշուշտ, եվրոպացիներին շոյում է Թուրքիայի <դիվանագիտական> քծնանքը, և ոչ թե 
հայության կողմից բարձրաձայնվող արդարության պահանջը, որի դավում, ի թիվս այլոց, մեղքի բաժին ունեն Մեծ Բրիտանիան, 
Գերմանիան, Ավստրո-Հունգարիան:
 Մինչև Ապրիլի 24-ը տեղական և միջազգային մամուլը ակտիվ կքննարկի` ո՞վ է գնալու Ծիծեռնակաբերդ, ո՞վ Գալիպոլիի: Որպեսզի 
վերոնշյալ <ներկայացման>` եսակենտրոն քաղաքականության ժանրը պարզ լինի, տեղին է հիշել արքայազն Չարլզի ոչ պաշտոնական 
այցը Հայաստան` մութ ու խորհրդավոր գաղտնիության պայմաններում 
/http://www.panorama.am/am/popular/2013/05/29/letter/: Նշեմ, որ Սյունյաց Ամուլսարի հանքավայրի շահագործման 
իրավունքը պատկանում է բրիտանական <Լիդիան Ինտերնեյշընլ> ընկերությանը, որի թիկունքում կանգնած է հենց ինքը` արքայազն 
Չարլզը: Այո´, Ամուլսարը` նրա ընդերքի բնական պաշարները (մասնավորապես` ոսկին) պիտի ծառայեն արքայական տոհմին և ոչ թե 
հայ ժողովրդին: 
Պատմական հայտնի մի փաստ եմ ուզում հիշեցնել. 1890-ականներին Արևմտյան Հայաստանի Սասունի գավառի` Տալվորիկ, 
Գելիգուզան, Շենիկ, Սեմալ գյուղերի կոտորածներից հետո, երբ արևմտահայերի օգնության հարցն էր Եվրոպայում քննվում, 1896թ. 
ապրիլի 30-ին անգլիացի քաղաքական գործիչ Սոլոբերին Լորդերի պալատում հայտարարեց` <Հայ բնակչությանը պաշտպանելու համար 
զերծ պետք է մնալ ռազմական միջամտությունից, քանի որ <անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները>>:
Հայոց լեռները 19-րդ դարի վերջերին <անգլիական նավերի> համար անմատչելի էին, քանի որ ռանչպար սասունցին, ապա և ողջ 
արևմտահայությունը, ոչինչ չուներ տալու ընչասեր եվրոպացիներին: Թուրքական յաթաղանի առաջ ողջ արևմտահայությունը մնաց մեն-
մենակ` ժամանակի գերտերությունների հետաքրքրությունից դուրս` բոլոր առումներով: Այդ ինչպե՞ս է պատահեց, որ Սասունի ջարդերից 
մոտ 120 տարի անց անգլիական <նավերը> կարողացան բարձրանալ Սյունյաց սարերը…: Հավատս չի գալիս, որ <հայ-բրիտանական 
դարավոր բարեկամության> շնորհիվ համշախարհային ծովերի մակերևույթն է հազարապատիկ բարձրացրել: Իհարկե, ո´չ: 
/http://www.lragir.am/index/arm/0/comments/view/83517/. այստեղ պետության, հատկապես ժողովրդի շահերի մասին խոսելը 
ուղղակի անիմաստ է, քանի որ գերակա է և´ տեղական, և´ միջազգային <քաղաքական էլիտայի> անթաքույց շահը: Իր <խորհրդավոր> 
կարճատև այցի ընթացքում արքայազն Չարլզը գիշերով է այցելում <Մատենադարան>, այն էլ` ետնամուտքից. 
/http://www.ilur.am/news/view/14112.html/: Թե ինչո՞ւ, դատեք ինքներդ: Միայն հուշեմ` այդ օրը վաղ առավոտից 
<Մատենադարանի> շքամուտքից ոչ մի ուժերի ազդեցություն չկարողացավ ցրել հավաքված երիտասարդ ակտիվիստներին, ովքեր 
սպասում էին արքայազնին` Ամուլսարի շահագործման իրական սպառնալիքների մասին բարձրաձայնելու…
Եվ այսքանից հետո  նա` արքայազնը, ո՞ւր պիտի գնա` Ծիծեռնակաբե՞րդ, թե՞ Գալիպոլիի: 
Մեծ Բրիտանիան քաղաքակիթ եվրոպացու համբավը վերագրում է իրեն, մինչդեռ խուսափում է մարդկության մեծագույն ոճիրը` 
Հայոց ցեղասպանությունը, որպես իրողություն ընդունել: Արդյո՞ք ձևական բերեկրթություն չէր Բրիտանիայում Հայոց ցեղասպանության 
զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացմանը մասնակցելը արքայազն Չարլզի կողմից: Միանշանակ:
Ամիսներ առաջ, աշնանը, հայկական կայքէջերը գրեցին. <Ուելսի արքայազն Չարլզը Միացյալ Թագավորություններում ՀՀ դեսպան 
Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելեց Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցի, որտեղ հանդիպում ունեցավ հայ համայնքի հետ 
/http://www.pastinfo.am/hy/node/56073/: Մեծերի համար <այս հեքիաթը> ժամեր անց հեղեղեց հայկական լրատվադաշտը: 
Արքայազնը պատի~վ է արել, խելքի~ աշեցեք: Մի՞թե այդ այցն էլ հայ միամիտների աչքերին թոզ փչելու հերթական փորձ չէր: 
Անտարակույս:
Հայ-բրիտանական <բարեկամության> մասին բարձրաձայնող Բրիտանիայում ՀՀ դեսպանը տեսնես պատմական ո՞ր փաստերի վրա է 
հիմնվելու, ինչպե՞ս է մեկնաբանելու այս տեղեկատվությունը, երբ այն դառնա իրողություն` պաշտոնական որոշում` <Արքայազն Չարլզն 
ընդունեց ապրիլի 24-ին նախատեսված Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի արարողություններին մասնակցելու Էրդողանի 
հրավերը>: 
Եթե Հայոց ցեղասպանության անհերքելի ճշմարտության աչքերին նայելու համարձակություն, քաղաքական կամք չունեն 
գերտերությունների առաջնորդները, <քաղաքակիրթ> եվրոպացիները (այդ թվում և արքայազն Չարլզը), ապա գերադասելի է` չգան 
Հայաստան, իրենց ներկայությամբ չպղծեն Հայոց Սուրբ Հողը, քան թե գան և վերադառնալով շարունակեն պետականորեն ժխտման ու 
իրականության կոծկման իրենց ցինիկ քաղաքականությունը:
Միով բանիվ, քաղաքական քծնանք` արքայական թագաժառանգից մինչև սուլթանական դարավոր բարեկամություն, որ վեր է անգամ 
անձնական շահից, հանուն որի` նավերը ոչ միայն` բարձրանում, այլև լողում են լեռներում…

Միջազգային դիվանագիտություն ասվածը, որ միշտ քաղաքական քողի տակ է հանդես գալիս, ներկայացում է բոլոր առումներով: 
Ետնաբեմում պատսպարվող իշխանական էլիտայի ներանձնական, եսակենտրոն հետաքրքրությունների շրջանակը անառարկելիորեն շրջանցում է և´ պետական, և´ հասարակական շահերը: Բոլոր ժամանակներում էլ այդպես է եղել, այսօր, պարզապես, շահի տեսակը և չափն է փոխվել: Իմ հետաքրքրությունների շրջանակը միտում չունի նրանց ընթացքը քննել, և դրսևորման գնահատականը տալ` քանզի 
«Ձայն բարբառոյ յանապատի»:

Կեղծ բարեպաշտության քողի տակ, հանուն անձնական շահի սանձազերծվում է խարդավանք, մարդաորս համաշխարհային մակարդակով: Գործոնը մարդն է, պայքարի թիրախը` բնությունը` հողը, նրա ընդերքը` նավթը, գազը, ոսկին…
Ցեղասպանությունից մազապուրծ էրզրումցի հայրենակիցներս իմաստուն միտք կտակեցին ժառանգներին. «Իսսանի աչքը բուռըմ հողը կկշտացնե»` «Մարդու աչքը մի բուռ հողը կկշտացնի»: Սա գիտակցել է հարկավոր. այս խոսքերը մարդկության բոլոր ժամանակների համար են և վերագրվում են ռանչպարից մինչև արքայա-նախագահա-շեյխա-իշխանական էլիտաներին, քանի որ անձնական նկրտումներն ունակ են խմբագրել համաշխարհային քաղաքականությունը: 
Վերջերս ուշադրությունս գրավեց կայքերից մեկի  հետևյալ հարցադրումը` «Ինչպե՞ս ստացվեց, որ արքայազն Չարլզն ընդունեց ապրիլի 24-ին նախատեսված Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի արարողություններին մասնակցելու Էրդողանի հրավերը, այլ ոչ թե Հայոց ցեղասպանության 100–ամյակին ներկա գտնվելու. չէ՞ որ 
Սերժ Սարգսյանն անգամ անգլիական թագուհու ձեռքն է սեղմել»: Ասում են` «առանց կրակի ծուխ չի լինի»:

Թուրք իշխանավորները իրենց հակահայկական քստմնելի քայլը` Հայոց ցեղասպանության ժխտումը, խարդավանքի բոլոր միջոցներով փորձում են ծառայեցնել 
զեղծարարության մասսայականացմանը: Անշուշտ, եվրոպացիներին շոյում է Թուրքիայի <դիվանագիտական> քծնանքը, և ոչ թե հայության կողմից բարձրաձայնվող արդարության պահանջը, որի դավում, ի թիվս այլոց, մեղքի բաժին ունեն Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ավստրո-Հունգարիան:
Մինչև Ապրիլի 24-ը տեղական և միջազգային մամուլը ակտիվ կքննարկի` ո՞վ է գնալու Ծիծեռնակաբերդ, ո՞վ Գալիպոլիի: Որպեսզի վերոնշյալ «ներկայացման»` եսակենտրոն քաղաքականության ժանրը պարզ լինի, տեղին է հիշել արքայազն Չարլզի ոչ պաշտոնական այցը Հայաստան` մութ ու խորհրդավոր գաղտնիության պայմաններում:
 Նշեմ, որ Սյունյաց Ամուլսարի հանքավայրի շահագործման իրավունքը պատկանում է բրիտանական «Լիդիան Ինտերնեյշընլ» ընկերությանը, որի թիկունքում կանգնած է հենց ինքը` արքայազն Չարլզը: Այո´, Ամուլսարը` նրա ընդերքի բնական պաշարները (մասնավորապես` ոսկին) պիտի ծառայեն արքայական տոհմին և ոչ թե 
հայ ժողովրդին: 
Պատմական հայտնի մի փաստ եմ ուզում հիշեցնել. 1890-ականներին Արևմտյան Հայաստանի Սասունի գավառի` Տալվորիկ, Գելիգուզան, Շենիկ, Սեմալ գյուղերի կոտորածներից հետո, երբ արևմտահայերի օգնության հարցն էր Եվրոպայում քննվում, 1896թ. ապրիլի 30-ին անգլիացի քաղաքական գործիչ Սոլոբերին Լորդերի պալատում հայտարարեց` «Հայ բնակչությանը պաշտպանելու համար զերծ պետք է մնալ ռազմական միջամտությունից, քանի որ «անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները»:
Հայոց լեռները 19-րդ դարի վերջերին <անգլիական նավերի> համար անմատչելի էին, քանի որ ռանչպար սասունցին, ապա և ողջ արևմտահայությունը, ոչինչ չուներ տալու ընչասեր եվրոպացիներին: Թուրքական յաթաղանի առաջ ողջ արևմտահայությունը մնաց մեն-մենակ` ժամանակի գերտերությունների հետաքրքրությունից դուրս` բոլոր առումներով: Այդ ինչպե՞ս է պատահեց, որ Սասունի ջարդերից մոտ 120 տարի անց անգլիական <նավերը> կարողացան բարձրանալ Սյունյաց սարերը…: Հավատս չի գալիս, որ <հայ-բրիտանական 
դարավոր բարեկամության> շնորհիվ համշախարհային ծովերի մակերևույթն է հազարապատիկ բարձրացրել: Իհարկե, ո´չ: 
Այստեղ պետության, հատկապես ժողովրդի շահերի մասին խոսելը ուղղակի անիմաստ է, քանի որ գերակա է և´ տեղական, և´ միջազգային <քաղաքական էլիտայի> անթաքույց շահը: Իր <խորհրդավոր> կարճատև այցի ընթացքում արքայազն Չարլզը գիշերով է այցելում <Մատենադարան>, այն էլ` ետնամուտքից: Թե ինչո՞ւ, դատեք ինքներդ:

Միայն հուշեմ` այդ օրը վաղ առավոտից <Մատենադարանի> շքամուտքից ոչ մի ուժերի ազդեցություն չկարողացավ ցրել հավաքված երիտասարդ ակտիվիստներին, ովքեր սպասում էին արքայազնին` Ամուլսարի շահագործման իրական սպառնալիքների մասին բարձրաձայնելու…Եվ այսքանից հետո  նա` արքայազնը, ո՞ւր պիտի գնա` Ծիծեռնակաբե՞րդ, թե՞ Գալիպոլիի: 
Մեծ Բրիտանիան քաղաքակիթ եվրոպացու համբավը վերագրում է իրեն, մինչդեռ խուսափում է մարդկության մեծագույն ոճիրը` Հայոց ցեղասպանությունը, որպես իրողություն ընդունել: Արդյո՞ք ձևական բերեկրթություն չէր Բրիտանիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացմանը մասնակցելը արքայազն Չարլզի կողմից: Միանշանակ:
Ամիսներ առաջ, աշնանը, հայկական կայքէջերը գրեցին. <Ուելսի արքայազն Չարլզը Միացյալ Թագավորություններում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելեց Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցի, որտեղ հանդիպում ունեցավ հայ համայնքի հետ : 

 Մեծերի համար «այս հեքիաթը» ժամեր անց հեղեղեց հայկական լրատվադաշտը: 
Արքայազնը պատի~վ է արել, խելքի~ աշեցեք: Մի՞թե այդ այցն էլ հայ միամիտների աչքերին թոզ փչելու հերթական փորձ չէր: 
Անտարակույս:
Հայ-բրիտանական «բարեկամության« մասին բարձրաձայնող Բրիտանիայում ՀՀ դեսպանը տեսնես պատմական ո՞ր փաստերի վրա է հիմնվելու, ինչպե՞ս է մեկնաբանելու այս տեղեկատվությունը, երբ այն դառնա իրողություն` պաշտոնական որոշում` «Արքայազն Չարլզն ընդունեց ապրիլի 24-ին նախատեսված Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի արարողություններին մասնակցելու Էրդողանի 
հրավերը»: 
Եթե Հայոց ցեղասպանության անհերքելի ճշմարտության աչքերին նայելու համարձակություն, քաղաքական կամք չունեն գերտերությունների առաջնորդները, «քաղաքակիրթ» եվրոպացիները (այդ թվում և արքայազն Չարլզը), ապա գերադասելի է` չգան 
Հայաստան, իրենց ներկայությամբ չպղծեն Հայոց Սուրբ Հողը, քան թե գան և վերադառնալով շարունակեն պետականորեն ժխտման ու իրականության կոծկման իրենց ցինիկ քաղաքականությունը:
Միով բանիվ, քաղաքական քծնանք` արքայական թագաժառանգից մինչև սուլթանական դարավոր բարեկամություն, որ վեր է անգամ անձնական շահից, հանուն որի` նավերը ոչ միայն` բարձրանում, այլև լողում են լեռներում…

Ջեմմա Բաղդադյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին