aravot.am-ը գրում է. Հովհաննես Շիրազի մանկության ընկերը՝ Արամայիս Թումանյանը, որը իրեն Շիրազունի էր անվանել, Հոռոմի խաչմերուկի երեկվա զոհերից մեկն է: Ինչպես պատմում է նրա մտերիմներից մեկը, բլոգեր Արա Նախշքարյանը, Շիրազունին այնքան մոտ է եղել «Հովհաննես Շիրազի հետ, որ մանկության տարիներին իրար ծոց են քնել, բանաստեղծը նրան է պահ տվել իր անձնական իրերը: Վերջինս եղել է Հովհաննես Շիրազի» տուն -թանգարանի գլխավոր հիմնադիրներից մեկը: Զբաղեցրել է թանգարանի տնօրենի պաշտոնը, սակայն վերջին քաղաքական զարգացումներից հետո նրան հանել են պաշտոնից, ու նա մնացել է որպես ֆոնդապահ: Այսինքն` բանաստեղծին պատկանող բոլոր մասունքները, արխիվը եղել է Շիրազունու հսկողության տակ:
Արա Նախշքարյանի ասելով, երբ դիահերձարանից նրան տուն են բերել, ընտանիքի անդամները տեսել են, որ չկա նրա ժամացույցը, որի հետնամասում Շիրազի ստորագրություն է փորագրված և մատանին, որը Շիրազունին ստացել էր ԱՄՆ-ում՝ բանաստեղծին նվիրված միջոցառման ժամանակ, որտեղ նրա՝ Հովհաննես Շիրազի մասին գրված գիրքը ճանաչվել էր լավագույնը: Այդ մատանին ևս բանաստեղծի գլխով էր: «Ճիշտ է՝ դրանք ոսկե չէին, բայց շատ թանկարժեք են, միգուցե դրանք մնացել են դիահերձարանում, միգուցե ընկել են Հոռոմի խաչմերուկում,ասենք հարվածներից թռել է ձեռքից ու ընկել են ինչ- որ ամայի տեղում, մենք չգիտենք», – ասում է բլոգերը:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում