▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհեթեթ, խուճապահար գրառումներով թիկունքից հարվածում եք մեր զինվորներին

Որևէ մեկը չի թաքցրել և թաքցնելու իմաստ էլ չկա այն, որ իրավիճակը և Տավուշի հատվածում, և Արցախում լարված է, քանի որ հակառակորդն ակտիվացել է: 

Հասկանում եմ, որ մեզանից շատ-շատերը զինվորի մայր են, քույր են, սիրած աղջիկ, կին կամ պարզապես ընկեր, բայց հավատացնում եմ` եթե ցանկանում եք աջակից լինել մեր զինվորներին նման պահերին, ապա պահպանեք միասնություն, զգոնություն ու ոչ մի պարագայում խուճապ չսարքեք, առավել ևս եթե դրա համար օբյեկտիվ պատճառներ չկան, մեր ստորաբաժանումները շարունակում են ըստ արժանվույն դաս տալ հակառակորդին` վերահսկելով իրավիճակն առաջնագծում:

Վերջապես սովորեք պատասխանատվություն կրել ձեր գրառումների համար: Անիմաստ, անհեթեթ, խուճապահար գրառումներով դուք թիկունքից հարվածում եք մեր զինվորներին:
Մենք պետք է քաջ գիտակցնեք մի բան` մենք չենք ընտրել նման հարևաններ, մենք չենք ընտրել պատերազմ, մենք չենք ընտրել բռնություն:

Իսկ ներկայումս ունենք այն, ինչ ունենք: Ադրբեջանը ներքին խնդիրները (մարդու իրավունքների ոտնահահրում, ցույցեր, տնտեսական խնդիրներ, նաթի գնի անկում, ձախողումներ միջազգային հարթակներում) կոծկելու նպատակով դիմում է արկածախնդրության` սեփական զինվորների կյանքի գնով: Մենք պատասխանում ենք, հարկ եղած դեպքում էլ նախահարձակ ենք լինում:

Մեր զինվորականների ու զինվորների հմտության, կամքի և պատրաստվածության վրա թող որևէ մեկը չկասկածի: Եվ չկասկածեք նաև, որ, ցավոք, այլ ելք չկա, բացի սեփական սահմանները սեփական ուժերով կյանքի գնով պաշտպանելուց:
Հերոսի մահով ընկածների հոգիներին հանգստություն:
Աստված առաջ:

Անի Մարգարյան

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականցրել նաև Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով մարտի է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն ցավոք հայկական կողմը ունի երկու զոհ և վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին