▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անջատեք հեռուստացույցը և հանգստացեք». Հռոմի պապի արժեքավոր խորհուրդները

 

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը անկեղծ հարցազրույց է տվել արգենտինյան Viva պարբերականին՝ փոխանցելով երջանկության իր 10 գաղտնիքները: Նա խորհուրդ է տվել բոլորին, ովքեր երջանկություն են փնտրում, «անջատել հեռուստացույցը, հանգստանալ և դադարել մյուսներին պարտադրել սեփական մտածելակերպը»։
Պապի խորհուրդներից մեկը նման է իտալական ասույթի՝ «Առաջ շարժվիր, և թող մյուսներն անեն նույնը»։ Կամ՝ «Ապրիր ինքդ և թույլ տուր ապրել մյուսներին»։ Հենց այս արտահայտությամբ է սկսվում երջանիկ կյանքի գաղտնիքների 10-յակը՝ ըստ Կաթոլիկ եկեղեցու ղեկավարի։ Պոնտիֆիկի կարծիքով, պետք է լինել շռայլ և բաց մարդկանց հետ շփման մեջ։ «Եթե դու դառնում ես ինքնամփոփ, դու ենթարկվում են եսակենտրոն դառնալու ռիսկին։ Իսկ կանգնած ջուրը սկսում է հոտել»,- ասել է Պապը։ Նա խորհուրդ է տալիս միշտ գործել հանգիստ։ Բացի այդ, Հռոմի պապը մաղթել է մարդկանց «առողջ հանգիստ»։
«Սպառողականությունը մեզ շատ անհանգստություն է պատճառել»,- ասել է Պապը և առաջարկել ծնողներին ավելի շատ ժամանակ գտնել երեխաների հետ խաղալու համար, և անջատել հեռուստացույցը, երբ ընտանիքը նստում է ընթրելու։ Նա հիշեցրել է նաև, որ կիրակին հանգստյան օր է. «Կիրակին ընտանիքի համար է»,- ասել է Պապը։
Գործատուներին Հռոմի պապը կոչ է արել չմերժել երիտասարդներին: «Երիտասարդության հետ պետք է ավելի կրեատիվ լինել։ Եթե երիտասարդները հնարավորություն չունենան աշխատելու, նրանք կսկսեն թմրանյութեր օգտագործել»,- նշել է պոնտիֆիկը։ Ֆրանցիսկոսը կոչ է արել մոլորակի բնակիչներին հոգ տանել բնության մասին:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը անկեղծ հարցազրույց է տվել արգենտինյան Viva պարբերականին՝ փոխանցելով երջանկության իր 10 գաղտնիքները:

Նա խորհուրդ է տվել բոլորին, ովքեր երջանկություն են փնտրում, «անջատել հեռուստացույցը, հանգստանալ և դադարել մյուսներին պարտադրել սեփական մտածելակերպը»։
Պապի խորհուրդներից մեկը նման է իտալական ասույթի՝ «Առաջ շարժվիր, և թող մյուսներն անեն նույնը»։ Կամ՝ «Ապրիր ինքդ և թույլ տուր ապրել մյուսներին»։ Հենց այս արտահայտությամբ է սկսվում երջանիկ կյանքի գաղտնիքների 10-յակը՝ ըստ Կաթոլիկ եկեղեցու ղեկավարի։ Պոնտիֆիկի կարծիքով, պետք է լինել շռայլ և բաց մարդկանց հետ շփման մեջ։ «Եթե դու դառնում ես ինքնամփոփ, դու ենթարկվում են եսակենտրոն դառնալու ռիսկին։ Իսկ կանգնած ջուրը սկսում է հոտել»,- ասել է Պապը։ Նա խորհուրդ է տալիս միշտ գործել հանգիստ։ Բացի այդ, Հռոմի պապը մաղթել է մարդկանց «առողջ հանգիստ»։
«Սպառողականությունը մեզ շատ անհանգստություն է պատճառել»,- ասել է Պապը և առաջարկել ծնողներին ավելի շատ ժամանակ գտնել երեխաների հետ խաղալու համար, և անջատել հեռուստացույցը, երբ ընտանիքը նստում է ընթրելու։ Նա հիշեցրել է նաև, որ կիրակին հանգստյան օր է. «Կիրակին ընտանիքի համար է»,- ասել է Պապը։
Գործատուներին Հռոմի պապը կոչ է արել չմերժել երիտասարդներին: «Երիտասարդության հետ պետք է ավելի կրեատիվ լինել։ Եթե երիտասարդները հնարավորություն չունենան աշխատելու, նրանք կսկսեն թմրանյութեր օգտագործել»,- նշել է պոնտիֆիկը։ Ֆրանցիսկոսը կոչ է արել մոլորակի բնակիչներին հոգ տանել բնության մասին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին