▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անկուսակցականները հաղթել են ՀՀԿ-ականներին

Նոյեմբերի 5–ին հանրապետության 69 համայնքներում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում  ընտրվել կամ վերընտրվել են Հայաստանի Հանրապետական կուսակցության արդեն գործող համայնքի ղեկավարները:

Ախթալա  ու Ճամբարակ քաղաքներում, սակայն,  ՀՀԿ–ական թեկնածուները պարտվել են անկուսակցական ինքնաառաջադրվածներին:

Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում, որտեղ գրանցված էր վեց թեկնածու, որոնցից չորսը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, 449 քվեներով գյուղապետ է ընտրվել անկուսակցական Ջասմ Մախմուդովը, որն ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի հայրն է:

Հանրապետական կուսակցության թեկնածուներ են ընտրվել Ապարանում, Գորիսում, Կապանում, Սիսիանում, Քաջարանում, Ալավերդիում, Ստեփանավանում, Արենիում, Արտաշատում, այլ համայնքներում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ժամը 20։00-ի դրությամբ մասնակցել է 243 335 ընտրող, կամ ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 50,06 %-ը։ Ընդհանուր առմամբ 69 համայնքում գրանցված էր ընտրելու իրավունք ունեցող 486 106 քաղաքացի։

Մասնակցության ամենաբարձր՝ 78.33% ցուցանիշը գրանցվել է Ենոքավան համայնքում. այստեղ ընտրությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 406 քաղաքացիներից 318–ը։ 

Ամենացածր մասնակցության ցուցանիշը՝ 15,42 %, գրանցվել է Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում, որտեղ 2522 ընտրողից ընտրությանը մասնակցել է 389 ընտրող:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին