▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Նաղդալյանը՝ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության վերաբերյալ Գլազևի հայտարարության մասին

 

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում  Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց, որ եթե Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցության հարցը դրվի օրակարգ, Հայաստանն իր անդամակցությունից բխող ողջ գործիքակազմով կձեռնարկի համապատասխան քայլեր:

 

 

 

 

 

 

 

 

 

Անդրադառնալով հոկտեմբերի 23-ին «Եվրասիական շաբաթ» համաժողովի ընթացքում Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևի հայտարարությանը Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության շուրջ, Նաղդալյանը նշեց, որ ԵԱՏՄ կոլեգիայի ներկայացուցիչն այս մասով արդեն հայտարարություն է արել  է և ասել, որ նման հարց օրակարգում չկա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերում հստակորեն նշված է, որ անդամ կարող է դառնալ այն պետությունը, որը որևէ գործողություն չի արել  ի վնաս կառույցի և անդամ պետություններից որևէ մեկի»,-հավելեց նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին