▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ափսոս...

Ինչպես հայտնի է, Աբովյան-Արամի փողոցների խաչմերուկում՝ Հայաստանի պատմության թանգարանի ետնամասում գտնվող կարմիր տուֆից միհարկանի կառույցը (հասցե` Արամի 30) շաբաթ գիշերը քանդել են: Այդ տարածքում հյուրանոց է կառուցվելու:

Դեպքի վերաբերյալ իր կարծիքն է արտահայտել հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը:

«Վաղուց էի նկատել, որ այս կառույցը «չի սազում» մեր այսօրվա քաղաքին, ինչ-որ շատ է հին ու լուսավոր... Դրա համար ժամանակին ընկերոջս՝ Պետո Պետրոսյանի հիասքանչ հավաքածուից որոշեցի կոնկրետ այս գործը ձեռք բերել։ Գոնե նկարներով հնարավոր կլինի ցույց տալ Երևանի հնությունը։ Ափսոս»,-գրել է նա իր ֆեյսբուքյան էջում ՝ տեղադրելով նաև ձեռք ներած նկարները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին