Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման համար հայտարարված մրցույթի մրցանակաբաշխությունը: Ամենամյա այս մրցույթում ներկայացված էր երեք անվանակարգ. լավագույն ձևավորված վարչական շրջան, լավագույն ձևավորված կազմակերպություն և լավագույն ձևավորված ոչ առևտրային կազմակերպություն: Երևան քաղաքի ամանորյա ձևավորման մրցույթում «Լավագույն ձևավորված վարչական շրջան» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրել է Արաբկիր վարչական շրջանը, երկրորդն է ճանաչվել Շենգավիթ վարչական շրջանը և եռյակը եզրափակել է Նոր Նորք վարչական շրջանը:
Արաբկիրը` «Լավագույն ձևավորված վարչական շրջան»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet