Սիրելի հայեր,հրազդանցիներ,վանատուրցիներ…..Բոլորդ երևի հիշում եք մեր փոքրիկ Արամիկին….2013 թ-ին երեխայի մոտ հայտնաբերվել էր գլխուղեղի չորրորդ փորոքի վրա գոյացություն:Երեխան վիրահատվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում,այնուհետև մեր բոլորի օգնությամբ ուղարկվել է Մոսկվա,վիրահատվել Բուրդենկոյի անվան բժշկական կենտրոնում,ստացել կետային ճառագայթում,քիմիայի 4 կուրս,հետո գումար չլինելու պատճառով երեխային տեղափոխեցինք Հայաստան,ու մնացած քիմիայի կուրսերը երեխան ստացել է Հայաստանում:
Դեռ 2013-ին մենք բոլորս մեր մարդասիրական օգնությունը ցույց տվեցինք այս հրաշք բալիկին,ու կարողացանք ……կարողացանք օգնել,որ ապրի….Արամիկը նորից մեր բոլորի օգնության ,բարության ու բարեգործության կարիքն ունի:Դեռ երեք ամիս առաջ վերջին հետազոտությունները ցույց էին տվել,որ երեխայի մոտ ամեն ինչ նորմալ է:Իսկ ընդամենը մեկ շաբաթ առաջ պարզվեց,որ հիվանդությունը նորից գլուխ է բարձրացրել….MPT նկարները շտապ ուղարկվեցին Մոսկվայի Դմիտրիյ Ռոգաչյովի անվան մանկական արյունաբանական ,ուռուցքաբանության և իմունոլոգիայի գիտահետազոտական կլինիկական կենտրոն,և պարզվեց,որ երեխային սպասվում է նոր վիրահատություն,ու նորից նույն փուլերով պետք է անցնել և ՇԱՏ ՇՏԱՊ...
Այսօրինակ հայտարարություններ հաճախակի ենք տեսնում,ու հավատացեք,եթե յուրաքանչյուրս 1000,2000…….5000 դրամ էլ փոխանցենք ,մի ընտանիք էլ կշարունակի ուրախանալ իր զավակով,մի երեխա էլ կապրի,ի դեպ՝ընտանիքի միակ երեխան…..Ակնկալում ենք բոլորիս բարությունն ու մարդասիրությունը….
Ստորև կցում եմ երեխայի,նրա ծնողների փաստաթղթերի պատճեները,հիվանդության պատմությունը և հաշվեհամարները…..
Նախապես շնորհակալություն…..
ՎՏԲ Հայաստան բանկ
ՀՀ դրամ 16025079658000
ԱՄՆ դոլար 16025079658001
Եվրո 16025079658002
Ռուս.ռուբլի 16025079658003
Հաշվետեր՝Շահեն Կարապետյան