▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատում վթարից ժամկետային զինծառայող է մահացել. կա 3 վիրավոր

Հոկտեմբերի 26-ին, ժամը 01.15-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի ոստիկանության բաժանմունքի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայութունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի 34 MV 243 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. ավտոմեքենայի վարորդը (1997 թ. ծնված Դ. Վ.) տեղում մահացել է, իսկ ուղևորը (1996 թ. ծնված Ֆ. Մ.) ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Արարատ քաղաքի բժշկական կենտրոն։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ՝ 1995 թ. ծնված Ա. Գ.-ին և 2002 թ. ծնված Տ. Գ.-ին, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Ըստ shamshyan.com-ի`  վարորդ Դ. Վարդանյանը ժամկետային զինծառայող էր և կարճաժամկետ արձակուրդում էր գտնվում։ Նա ծառայում էր Ճամբարակի զորամասում, իսկ վիրավորներից Տ. Գալստյանը սովորում է Արարատի թիվ 2 միջնակարդ դպրոցի 9-րդ դասարանում, Ա. Գևորգյանը աշխատում է «Արարատ Ցեմենտ» ՓԲԸ-ում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին