▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախյան չավարտված պատերազմն անպայման վերսկսվելու է

Երբ ասում եմ, որ պետք է հենց հիմա սկսել պատերազմը, ինձ սխալ են հասկանում, հատկապես նրանք, ովքեր ինձ անձամբ չեն ճանաչում: Փորձեմ մի փոքր բացատրել, թե ինչու եմ ուզում, որ այն սկսվի հիմա: 

Ես երկու երեխա ունեմ, որդիս դեռ 1 տարեկան 4 ամսական է, ես ներքին համոզմունք ունեմ, որ արցախյան ՉԱՎԱՐՏՎԱԾ պատերազմն անպայման վերսկսվելու է ու մենք գնալու ենք հայրենիքը պաշտպանելու, գնացողներից շատերը հետ չեն գալու և դա պատերազմի օրենքն է, բայց հայրենիքը պետք է պաշտպանել, երեխաներին պետք է պաշտպանել և ավելի լավ է դա անի մեր սերունդը: Ես չեմ ուզում, որ իմ որդին ստիպված լինի պաշտպանել Հայաստանի ներկա սահմանները, ավելի լավ է դա անեմ ես, ինչպես Մոնթեն էր ասում իր հերը, մենք հիմա պատերազմի մեջ ենք, քանիզ նախորդ սերունդները դրանք չարեցին: Իսկ արցախյան հակամարտությունը վերջնական լուծում կստանա ևս մեկ պատերազմով, առնվազն միամտություն է կարծելը, թե Ադրբեջանն մի օր առաջինը չի կրակի:

Բացի վերոնշյալից ասեմ նաև, որ քանի կենդանի է արցախյան ազատամարտում թուրքին ծնկի բերած սերունդը, մեր կռված տղեքը, թուրքը երբեք հոգեբանական առավելություն ստանալ չի կարող, քանզի մերոնք տեսել են ճակատից խուճապահար փախչող գորշ գայլերին, աֆղան-մոջահեդներին, չեչեններին և այլոց, ովքեր այսօր շատ հզոր ուժ են թվում այլոց համար, իսկ մեր տղեքի համար՝ ոչ, քանզի մենք նրանց հաղթել ենք: Ժողովուրդների հիշողութունը կարճ է, եկող սերունդը եթե նույնիսկ իմանա էլ պատմություն, ապա ներքուստ չի հավատա, որ մենք նման սխրանքներ ենք գործել, այնպես ինչպես մենք չենք պատկերացնում, թե ինչպես ժամանակին հայոց այրուծին հասնում էր մինչև Աֆրիկա, կամ ասպատակում էր Պարսկաստանը:

Ասելիքս այն է, որ սկսելով պատերազմը հիմա, մենք անվտանգ սահմաններ կփոխանցենք եկող սերնդին ու սկսելով հիմա մենք շատ ավելի հեշտ կհաղթենք Ադրբեջան կոչված պետությանը, քան կա կկարողանա անել եկող սերունդը:

Զոհրապ Եգանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին