▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախյան վերջին պատերազմին մասնակցած 23-ամյա տղան ասֆալտապատման աշխատանքներ կատարելիս «կատոկ»-ով կողաշրջվել և տեղում մահացել է

Ապրիլի 29-ին,  ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Մարալիկ քաղաքի բնակիչ, 23-ամյա  Արման Անտոնյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի նոր կառուցվող «Հյուսիս-Հարավ» ճանապարհի 89-րդ կմ հատվածում ասֆալտապատման աշխատանքներ կատարելիս դեռևս անհայտ հանգամանքներում 13 տոննա կշռով ասֆալտի հարթեցման տեխնիկայով (կատոկ)  մոտ 5մ գլորվել և հայտնվել է  ճանապարհի երթևեկելի գոտում:



Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, Ա. Անտոնյանը տեղում մահացել է:

Նրա դին բեռնախցիկի միջից դուրս են բերել դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, նշված հատվածում  ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանության 2 տեսուչներն ու քաղաքացիները:

Դին դուրս բերելու համար  տեղի ճանապարհաշինարարների կողմից օգտագործվել է  հատուկ տեխնիկա:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Արցախյան վերջին պատերազմի ակտիվ մասնակից է եղել, կռվել է առաջնագծում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին