▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցունքներս ավելանում են օր-օրի. Ռաֆայել Երանոսյանի հուզիչ գրառումը

Դերասան Ռաֆայել Երանոսյանը իր ֆեյսբուքյան էջում հուզիչ գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.

«Չեմ կարող ասել ինչքան, բայց արդեն երկար ժամանակ կա մի բան, որ ամուր բետոնի պես կանգնել է կոկորդիս, ուզում եմ հազալ, գոռալ բարձր, բայց երազների նման ձայնս կոկորդիցս դուրս չի գալիս: Թուլանում եմ, փորձում եմ ելք գտնել: Արցունքներս ավելանում են օր-օրի: Ինքս ինձ համոզում եմ, որ դրանք երջանկության արցունքներ են, բայց չեն կարող այդքան երկար լինել արցունքներս հենց երջանկության համար… հիմա, երբ նորից մենակ եմ իմ երազների հետ ու իմ աշխարհի մեջ, կարող եմ բարձրաձայնել…….. հաաաաաա, ես կարոտել եմ քեզ…»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին