ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանությունը Panorama.am գործակալությանը
Հարց․ Ինչպե՞ս կմեկնաբանեք ադրբեջանական կողմի այն մեղադրանքները, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը գնդակոծում է Ադրբեջանի քաղաքացիական բնակչությանը։
Պատասխան․ Նման հայտարարություններով Ադրբեջանը հերթական անգամ ի ցույց է դնում, որ սեփական ցինիզմն ու ճիգերը՝ արդարացնելու ԼՂՀ դեմ սանձազերծած տապալված ռազմական ագրեսիան ու ադրբեջանականբանակի կողմից իրագործվող բազմաթիվ ռազմական հանցագործությունները սահմաններ չեն ճանաչում։
ԼՂՀ Պաշտպանության նախարարության կողմից հրապարակված անհերքելի ապացույցները, որ Ադրբեջանը՝խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը տեղակայում է իր ռազմական օբյեկտները շփմանգծի մերձակա բնակավայրերում, վերածելով դրանք ԼՂՀ խաղաղ բնակչությանը սպառնացող կրակայինհենակետերի, ցուցադրում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գանգատների կեղծիքը և որդեգրածռազմավարության հանցավոր բնույթը։
Ինչպես արդեն հայտարարել ենք, ԼՂՀ և նրա բնակչության անվտանգության ապահովման, ինչպես նաևտարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման նպատակով ԼՂՀ իշխանությունները կձեռնարկենդիվանագիտական և հնարավոր այլ միջոցներ` 1994 թ. մայիսի 12-ի և 1995 թ. փետրվարի 6-ի համաձայնագրերիլիակատար իրագործումն ապահովելու և Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրված հանցագործ սցենարովիրադարձությունների զարգացման հնարավորությունը բացառելու համար։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում