▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդյո՞ք նախարարը փայլուն կարիերա կաներ, եթե 18 տարեկանում գնար բանակ

 

A1plus.am-ը գրում է.Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին հետաքրքրում էր 3 հարց՝ ուղղված Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին։ 

Արդյո՞ք պարտադիր ժամկետային ծառայություն ունեցող՝ միլիտարիզացված երկրում, ինչպիսին Հայաստանն է, գիտությունը վտանգված չէ։

«Իսրայելի ու Սինգապուրի օրինակը ցույց է տալիս, որ ոչ, միլիտարիզացվածությունը չի խանգարում գիտությանը. Իսրայելը ամենաշատ Նոբելյան մրցանակակիր ունեցող երկիրն է. եւս մեկ անգամ ապացուցվում է, որ սա խոչընդոտ չէ»,- ասում է նախարարը։ Ի պատասխան Էդմոն Մարուքյանը հավելում է՝ «Իսրայելում քաղաքական հասարակարգն այլ է, դիկտատուրայի վտանգ չկա»։ 

Արդյո՞ք Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փայլուն կարիերա կաներ, եթե ոչ թե 3 բուհ ավարտեր ու նոր գնար բանակ, այլ՝ 18 տարեկանում գնար։

 Նախարարը չի կարծում, որ եթե 18 տարեկանում ծառայեր, կդադարեր սովորել։

«Այս իշխանությունն ինձ համար բանակում չծառայածների իշխանություն է. բարձունքների են հասել մարդիկ, որոնք բանակում չեն ծառայել. հիմա հենց նրանք են ասում՝ եկեք բոլորին տանենք բանակ, որ արդար լինի։ Արդյո՞ք սա արդար է»,- Էդմոն Մարուքյանի երրորդ հարցին ի պատասխան Վիգեն Սարգսյանն ասաց. «Մենք պետք է ճիշտ վերաբերմունք դրսևորենք նման երևույթների նկատմաբ, կան և ծառայածներ, եւ հերոսներ և չծառայածներ։ Պետք չէ մասնավորեցված մոտենալ հարցերին»։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին