▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առևանգված հայրն ու որդին արդեն Հայաստանում են

 

«Հալեպի նման գաղութ աշխարհում չկա, բայց, ցավոք, հիմա ցավալի վիճակ է այնտեղ: Այժմ հայերի թիվը 7000-8000 է՝ նախկին 40.000-ի փոխարեն: Դպրոցները միացվել են և 2-ում միասին 210 աշակերտ կա, իսկ բոլոր կրթօջախների աշակերտների ընդհանուր թիվը 2080-ն է»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ալեպահայ, ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը:
Նրա փոխանցմամբ՝ այժմ Հայաստանում մոտ 10.000 սիրիահայ  կա:
Վազգեն Մեսրոպյանը վսահ է՝  Սիրիայում իրավիճակի թեթևացման դեպքում շատերն անպայման կվերադառնան այնտեղ:
«Հայաստանում շատ դժվար է ապրել: Մարդիկ կային, որ այստեղի պայմաններին  չդիմացան ու գերադասեցին Հալեպ վերադառնալ, թեկուզև այնտեղ պատերազմ է»:
Հալեպահայ մեր զրուցակցի փոխանցմամբ՝ պատերազմական այս թոհ ու բոհում շատերին են առևանգել.
Տեղեկություն չունենք՝ ո՞ղջ են, թե՝ մեռած.
«Սեպտեմբերի 19-ին սիրիահայ հայր եւ որդի Գեւորգ եւ Ջորջ-Սարգիս Չափարյանները Հալեպ-Բեյրութ ճանապարհին առեւանգվել էին ԻՊ զինյալների կողմից: Նրանք օրեր շարունակ զինյալների հսկողության ներքո  մնալուց հետո,  ազատ  են արձակվել   Բեյրութի, Դամասկոսի եւ Երեւանի մի շարք ազդեցիկ մարդկանց միջնորդություններով: Այժմ Հայաստանում են»:
Վազգեն Մեսրոպյանն անդրադարձավ նաև Ռուսաստանի կողմից Սիրային ցուցաբերած ռազմական օժանդակությանը.
«Սա լավ է: Սիրայի կառավարությունն ավելի շուտ պետք է դիմեր Ռուսաստանոին, քանի որ 1.5 տարի է, որ ԱՄՆ և Եվրոպան իբր ռմբակոծում էին ահաբեկիչներին, բայց ցավոք, ապարդյուն Վերջին 10 օրվա ընթացքում Ռուսաստանի շնորհիվ Հալեպի  50 տոկոսն  արդեն ազատագրված է:

«Հալեպի նման գաղութ աշխարհում չկա, բայց, ցավոք, հիմա ցավալի վիճակ է այնտեղ: Այժմ հայերի թիվը 7000-8000 է՝ նախկին 40.000-ի փոխարեն: Դպրոցները միացվել են և 2-ում միասին 210 աշակերտ կա, իսկ բոլոր կրթօջախների աշակերտների ընդհանուր թիվը 2080-ն է»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հալեպահայ, ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը:

Նրա փոխանցմամբ՝ այժմ Հայաստանում մոտ 10.000 սիրիահայ  կա:

Վազգեն Մեսրոպյանը վսահ է՝  Սիրիայում իրավիճակի թեթևացման դեպքում շատերն անպայման կվերադառնան այնտեղ:

«Հայաստանում շատ դժվար է ապրել: Մարդիկ կային, որ այստեղի պայմաններին  չդիմացան ու գերադասեցին Հալեպ վերադառնալ, թեկուզև այնտեղ պատերազմ է»:

Հալեպահայ մեր զրուցակցի փոխանցմամբ՝ պատերազմական այս թոհ ու բոհում շատերին են առևանգել.

Տեղեկություն չունենք՝ ո՞ղջ են, թե՝ մեռած.

«Սեպտեմբերի 19-ին սիրիահայ հայր եւ որդի Գեւորգ եւ Ջորջ-Սարգիս Չափարյանները Հալեպ-Բեյրութ ճանապարհին առեւանգվել էին ԻՊ զինյալների կողմից: Նրանք օրեր շարունակ զինյալների հսկողության ներքո  մնալուց հետո,  ազատ  են արձակվել   Բեյրութի, Դամասկոսի եւ Երեւանի մի շարք ազդեցիկ մարդկանց միջնորդություններով: Այժմ Հայաստանում են»:

Վազգեն Մեսրոպյանն անդրադարձավ նաև Ռուսաստանի կողմից Սիրիային ցուցաբերած ռազմական օժանդակությանը.

«Սա լավ է: Սիրիայի կառավարությունն ավելի շուտ պետք է դիմեր Ռուսաստանին, քանի որ 1.5 տարի է, ինչ ԱՄՆ-ը և Եվրոպան իբր ռմբակոծում էին ահաբեկիչներին, բայց ցավոք, ապարդյուն: Վերջին 10 օրվա ընթացքում Ռուսաստանի շնորհիվ Հալեպի  50 տոկոսն  արդեն ազատագրված է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Սիրիայի նախագահ Ասադին՝ նկատում է.

«Նա բռնապետ չէ, ինչպես որոշի սիրիայի ժողովուրդն, այդպես էլ կլինի.ինչո՞ւ պետք է ԱՄՆ-ն կամ Սաուդյան Արաբիան որոշեն: Թուրքիան միայն ահաբեկիչների է ուղարկում Սիրիա.մինչև ե՞րբ: ԱՄՆ-ն կամ միջազգային հանրությունը սա չի՞ տեսնում»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին