▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմավիրի բանտում հայտնաբերվել է անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգության մեջ մեղադրվող 49-ամյա տղամարդու դին

Օգոստոսի 14-ին ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ 

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 07։40-ի սահմաններում ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցերից մեկում հերթապահ խումբը հայտնաբերել է սավանով ճաղավանդակից կախված տղամարդու դի։ 

Կայքի տեղեկություններով՝ մահացածը Երեւանի բնակիչ 49-ամյա Ա․ Ս․-ն էր։ Դեպքը տեղի է ունեցել 16-րդ խցում պատուհանի ճաղավանդակից կախվելու միջոցով, իսկ նա մեղադրվում էր ՀՀ ՔՕ 139 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի (14 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) հատկանիշներով։ 

Կայքի տեղեկություններով՝ նրա նախկին կինն այս տարվա ապրիլից կալանավորված է եւ գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում (ժողովրդին հայտնի՝ «Կանանց գաղութ»)։ Կինը մեղադրվում է ՀՀ ՔՕ 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով։  Նա կասկածվում է մի շարք քաղաքացիների հետ խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու մեջ։ Գումարը կազմում է մոտ 7 միլիոն դրամ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին