▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմավիրի մարզում 53-ամյա տղամարդը կասկածվում է 12-ամյա և 9-ամյա տղաների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ

Արմավիրի մարզի ոստիկանության բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստվում Արմավիրի մարզում տեղի ունեցած սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու փաստով:

shamshyan.com-ն է գրում ու նշում, որ մարզի տարածքային ոստիկանության բաժիններից մեկի անչափահասների գործերով և ընտանիքի բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները՝ օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ 2020 թվականի նոյեմբերին Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 53-ամյա Ա. Դ.-ն՝ օգտագործելով համագյուղացիներ, 12-ամյա և 9-ամյա տղա երեխաների անօգնական վիճակը, նրանց ծեծի ենթարկելու սպառնալիքների ներքո գյուղում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել:

  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների կողմից անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում օրեր առաջ Ա. Դ.-ն ներկայացել է տարածքային ոստիկանության բաժին, տվել համապատասխան բացատրություն և բաց թողնվել:

  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին