Երկար դադարից հետո, որոշեցի գրառում կատարել բլոգումս:Այսօր կփորձեմ անդրադառնալ իմ ֆռենդների սրտակեր տղաներին:
Իհարկե, այս մասին նյութ գրելուց, եթե ես չհիշեի նրան, ապա կլինեի ամենասխալ ընտրություն կատարողը:Բացումը կատարում է ՖԲ-ում ամենաստիլյագա ու ամենահայտնի փոքրիկ սրտակերը՝ բոլորիս հայտնի «Մոզգը«: Մոզգի հայրն է իմ ֆռենդ Վիլեն Գաբրիելյանը (Նավակ Ճոճողը):
«Մոզգի» անունը Էդուարդ է, նա սովորում է 1-ին դասարանում:Էդուարդի մասին շատ բան պետք չի ասել, միմիայն արժե նայել նկարներին ու բոլորիս համար պարզ կլինի, որ 10 տարուց մաքսիմում նրան սեր խոստովանող աղջիկների թիվը նույնիսկ հայրը չի կարողանա պահել:
Ահա նա՝
Փոքրիկ սրտակերների հիթ շքերթը շարունակում է ԱԺ պատգամավոր, 4 գեղեցկուհու հայր Թևան Պողոսյանի տղան՝ 5ամյա Մհեր Պողոսյանը: Ըստ նրա պապայի՝ նրա որդին ֆուտբոլ է սիրում, լավ սլուխ ունի ու սիրում է ազգային հայրենասիրական երգեր:Մյուս տարվանից արդեն դասնընկերուհիների սրտերը կեղեքող Մհերիկի հետ առաջարկում եմ ծանոթանալ իր նկարների միջոցով՝
Այս ցուցակում իր ուրույն տեղն է զբաղեցնում Սաթիկ Սեյրանյան ջանիս սրտակեր տղեն: Այս տղու մասին շատ խոսել պետք չի, ուղղակի նայեք նրա լուսանկարները ու դուք ինքներդ կհասկանաք
Այսօրվա նյութիս վերջին «հերոսը» ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի փոքր տղան է՝ 6 տարեկան Գևորգ Արմենի Աշոտյանը: Կայիֆ ժպիտով ու իր ոճի մեջ ապագա սրտակերը սովորում է առաջին դասարանում:
Ծանոթացեք նրա հետ: