▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևներ է հանձնել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով դատական, պաշտպանության, պետական ծառայության և այլ ոլորտների մի խումբ ներկայացուցիչներ արժանացել են պետական բարձր պարգևների և պատվավոր կոչումների: Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պարգևատրման արարողությունը:

Շնորհավորելով ներկաներին՝ գալիք Հանրապետության տոնի, ինչպես նաև պետական բարձր պարգևների և կոչումների արժանանալու առթիվ և բոլորին, ինչպես նաև նրանց ընտանիքներին առողջություն մաղթելով՝ նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է.

«Սա ձեր երկար տարիների աշխատանքի բարձր գնահատականն է: Մաղթում եմ, որ ձեր հետագա ներդրումն ունենաք մեր պետության և պետական կարգի ամրապնդման գործում: Վստահ եմ, որ ձեր աշխատանքը կկատարեք բարձր պատասխանատվությամբ և բարձր որակով»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին