▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առողջապահության նախարարությունը պահում է ձևական կողմը ,քան կոնկրետ գործողություններ իրականացնում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Հիշում եմ երբ Վրաստանում մոլեգնում էր ,,Խոզի գրիպ,, կոչվածը, մեր լրատվական դաշտը հեղեղված էր Վրաստանի մեռելները հաշվելով ու անուղղակի մեր առողջապահության նախարարությանը գովաբանելով: Հիմա Հայաստանում շատ ավելի վատ է վիճակը, քան Վրաստանում էր: Փաստում եմ, որ իսկապես մարդիկ տառապում են տարօրինակ գրիպով, դա սովորակն գրիպ չէ, սա ավելի խորն է, թոքերի բորբոքումով, հանկարծակի ջերմությամբ... Բայց ոնց հասկանում եմ, բացի ԿԳ-ից ուրիշ ոչ մի գերատեսչություն այս հարցին լուրջ չի մոտենում: Մենք ունենք բազմաթիվ անապահով ընտանիքներ, ովքեր անգամ գլխացավի դեղ գնելու հնարավորություն չունեն, բայց այդ մարդիկ ևս տնով-տեղով տեղաշորով պարկած են: Երբ ասում եմ անապահով , ես նկատի չունեմ ,,Փարոս,, ծրագրի անդամ, այլ անապահով ով նաև այդ ծրագրի անդամ չէ: Մեր ԱՆ-ն ավելի շատ պահում է ձևական կողմը ,քան կոնկրետ գործողությունների իրականացումը: Ունենք արդեն 14 մահացած այդ վիրուսից... Ես կարծում եմ խուճապի մատնվել պետք չէ, բայց արխային ընկնել էլ պետք չէ, մտածեք պարոնայք ...

Կիլիկիա Հայաստան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին