▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արփինե Հովհաննիսյանն ԵԽԽՎ-ում անդրադարձել է Ադրբեջանի կողմից ակտիվորեն տարածվող ապատեղեկատվությանը

 

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրականության անդամ

Արփինե Հովհաննիսյանը, մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցի ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել է Ադրբեջանում տիրող իրավիճակին, ԵԽԽՎ զուսպ պահվածքին, ինչպես նաև վերջին շրջանում Ադրբեջանի կողմից ակտիվորեն տարածվող մի ապատեղեկատվությանը: Ելույթն ամբողջությամբ` ստորև. 




«Հարգելի´ գործընկերներ,
Առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն hայտնել զեկուցողին օբյեկտիվ զեկույց ներկայացնելու համար և մոնիտորինգի հանձնաժողովին կատարված աշխատանքի համար:
Թույլ տվեք Ձեր ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մոնիտորինգի հանձնաժողովի եզրակացության վրա: Որպեսզի չխոսեմ որպես հայկական պատվիրակության անդամ թույլ տվեք մեջբերել զեկույցը . «Վեհաժողովն արտահայտում է իր մտահոգությունը Ադրբեջանում զարգացումների և տեղ գտած թերությունների վերաբերյալ, մասնավորապես քաղաքական դրդապատճառներով մեծաքանակ քրեական հետապնդումների, լրագրողների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և ընդդիմության կողմնակիցների վրա գործադրվող ճնշումների, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության շարունակական վատթարացման վերաբերյալ»:
Ադրբեջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ բազմաթիվ նախաձեռնություններ են ներկայացվել, զեկույցներ և բանաձևեր են ընդունվել և շատերն էլ դեռ նախապատրաստական փուլում են գտնվում: Մարդու իրավունքների իրավիճակի մասին արտահայտվել են բազմաթիվ մտահոգություններ մեր իսկ կողմից, անգամ չեմ նշում Ադրբեջանում իրավապաշտպանների քրեական հետապնդումների վերաբերյալ բանաձևի ընդունմանն ուղղված ԵՄ Խորհրդարանի վերջին նախաձեռնությունը, նշված գործողությունները դատապարտվել են ԱՄՆ-ի կողմից, ‹‹Human Rights Watch»-ը բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, այնպիսին ինչպիսին է ‹‹The Amnesty International-ը», իր հրապարակային հայտարարության մեջ ոչ միայն մեկ անգամ ևս նշել է այն հանգամանքն, որ մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը Ադրբեջանում օրեցօր վատթարանում է, այլև հանդես է եկել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի վարած քաղաքականության քննադատությամբ, մեջբերում եմ. «Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը չի մշակում ուժեղ եւ համախմբված դիրքորոշում Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, ինչը իր հերթին ազդանշան է առ այն, որ ԵԽԽՎ-ն ինքն է դժվարանում գործել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա սպասելիքներին համապատասխան:»
Իսկ ո՞րն է եղել Ադրբեջանի պատասխանն այս ամենին. նախագահ Ալիևի կոպիտ և բռնի ելույթը այստեղ` Եվրոպայի Խորհրդում, հայտարարությունը, որ Ադրբեջանում չկան քաղաքական բանտարկյալներ: Դրան հաջորդեց այն, որ ընդամենը մի քանի ամիս անց փորձագետն, որն այստեղ` Եվրոպայի Խորհրդում, ելույթ էր ունենում Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների մասին, ինքը դարձավ քաղաքական բանտարկյալ: Դա էր իրենց պատասխանն իրենց երկրում քաղաքական բանտարկյալների իրավիճակի մասին մեր հնչեցրած հարցերին: Ուղիղ մեկ շաբաթ առաջ, տիկի´ն Նախագահը, այցելել եր Բաքու և մենք բոլորս հուսով էիք, որ նրա այցը կտա շոշափելի արդյուքներ, սակայն ակնհայտորեն մենք դյուրահավատ էինք, միակ դրական ձեռքբերումը, որ մենք կարող ենք փաստել այն է, որ նա հանդիպել եք 98 քաղբանտարկյալներից 2-ի հետ: Ակներև է, որ սա այն առավելագույն է, որին Վեհաժողովը կարող է հասնել մարդու իրավունքների, ժողորդավարության և օրինականության պաշտպանության իր պայքարում:
Մենք կարող ենք գրել հազարավոր զեկույցներ, բայց այս մերժողականության և անտարբերության մթնոլորտում դա կորցնում է իր իմաստը: 
Վերջում նշեմ ,որ վերջին օրերի ընթացքում այս դահլիճում ադրբեջանական պատվիրակության լոբբիի կողմից և և ընդամենը մի քանի ժամ առաջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի կոմից համառ փորձեր են կատարվում, համոզել այս Վեհաժողովին, որ Ադրբեջանը ահաբեկված և մտահոգված է այն իրադարձություններով, որոնք տեղի են ունենում Ուկրաինայում, և այսպես կոչված ռուսական ագրեսիայի հաջորդ զոհը Ադրբեջանն է: Ցավոք սրտի, կան գործընկերներ, որոնք ընդունում են այս պնդումները: Այս համատեքսում թույլ տվեք երկրորդել Ադրբեջանի փոխվարչապետ Էյուբովի խոսքերը, որ ասել է, մեջբերում եմ. ‹‹Ոչ ոք չի կարող ծնկի բերել Ռուսաստանը, այն չի ընկրկի, ընդհակառակը ավելի կհզորանա: ԵՄ-ն և ԱՄՆ-ն պետք է գիտակցեն, որ կատարել են լուրջ սխալ՝ բանակցությունների լեզուն փոխելով սանկցիաների լեզվի»:
Շնորհակալություն ուշադրության համար»

 

 

 

 

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին