▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսեն Արշակյանը կստանա ՏԿ և արտակարգ իրավիճակների նախարարության վարչության պետի պաշտոն

Արսեն Արշակյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել այլ աշխատանքի անցնելու պատճառաբանությամբ: Նա տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ կատարվելու է պաշտոնի բարձրացում, իսկ թե հատկապես ինչ պաշտոնի՝ խոստացել էր ասել 2 օրից:

Այսօր արդեն տարբեր լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում ըստ որոնց Երևանի ՃՈ նախկին պետը աշխատանքի է անցնելու տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում և զբաղեցնելու է վարչության պետի պաշտոն:

Asekose.am-ի հարցին, թե արդյոք Արշակյանն իսկապես կաշխատի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում, հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ֆաինա Վարդանյանը տվեց հետևյալ պատասխանը. «Նման պաշտոնական տեղեկատվության ես չեմ տիրապետում, պաշտոնապես չկա այնպիսի ինչ-որ փաստաթուղթ, որի հիման ես կարողանամ ձեր տեղեկությունները հաստատել»:

Ինչ վերաբերում է Երևանի ՃՈ պետի թափուր պաշտոնին, ապա ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ փոխանցեցին, որ այս պահին այդ պաշտոնում դեռևս որևէ մեկը չի նշանակվել, և եթե ունենան նշանակում, ապա անպայման կտեղեկացնեն լրատվամիջոցներին:

Նշենք նաև, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Երևանի ՃՈ պետի պաշտոնը հնարավոր է զբաղեցնի ՀՀ ՃՈ երկրորդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը:


Հեղինակ՝

Անի Միրաքյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին