▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Երևանում. գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ Գագիկ Շամշյանը, գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով Երևանի հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել մի քաղաքացի:

Նշված հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ այդ քաղաքացին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և հիվանդանոց է տեղափոխվել Չարբախ թաղամասից: Նա 54-ամյա Արմեն Կ.-ն է, ում հրազենային վնասվածքով հարազատները հայտնաբերել են տան պատշգամբում:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Դեպքի հանգամանքները պարզելու համար քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին