▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Գյումրիում. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի Շիրակի մարզի ԳԳՄ տնօրենն ու իրացման բաժնի պետը բերման են ենթարկվել

Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում խուլիգանություն կատարելու հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչն ու շուկայի վերահսկողության տեսչության 3 աշխատակիցներ այցելել են Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղու թիվ 19 հասցեում տեղակայված ավտոգազալցակայան:

Կայքի տեղեկություններով՝ այցելության պատճառը եղելէ ՀՀ փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշման պահանջներից ելնելով հիշյալ տնտեսվարող օբյեկտի գործունեությունը 24 ժամով կասեցնելու հետևանքների ստուգումը:

Այցելության պահին այնտեղ են եղել Գյումրի քաղաքի Մ. Խորենացի փողոցի բնակիչ, 38-ամյա Սերգեյ Ամիրբեկյանը և Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի բնակիչ, 46-ամյա Աղասի Ջանոյանը, ովքեր ոստիկանության և տեսչության աշխատակիցներին ներկայացել են որպես նշված օբյեկտի սեփականատերեր, այնուհետև սկսել են սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել ու խոչընդոտել նշված ծառայողների աշխատանքը:

Ահազանգով ժամանած ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը նշված անձանց բերման են ենթարկել ոստիկանության Մուշի բաժին:

Աղբյուրի տեղեկություններով՝ Ս. Ամիրբեկյանը աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի ԳԳՄ տնօրեն, իսկ Ա. Ջանոյանը՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ի Շիրակի մարզի իրացման բաժնի պետ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին