▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտառոց դեպք Երևանում. 20-ամյա եղբայրը գոտիով փորձել է խեղդել 14-ամյա քրոջը

Երեւանում հունիսի 9-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել. ժամը 16։30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայից ոստիկանության Նոր նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «ակնակապիճային շրջանի այտուցվածություն, ենթամաշկային հեմատոմա 2 կողմից, պարանոցի աջ հատվածում հեմատոմային նշաններ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

/filemanager/uploads/hivandanoc.jpg

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածը Երևանի բնակիչ՝ 14-ամյա Սոնա Ս-ն է։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ հունիսի 7-ին Սոնա Ս-ի եղբայրը՝ 20-ամյա Տ. Ս-ն, գոտիով փորձել է խեղդել քրոջը։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին