▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշոտյանի հրամանն ուժի մեջ է. դասերը վերսկսվելու են փետրվարի 1-ից

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի քաղաքացիներ, ի պատասխան բազմաթիվ հարցումների տեղեկացնում եմ, որ ուժի մեջ է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանն առ այն, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում դասերը վերսկսվելու են փետրվարի 1-ից: Միաժամանակ հիշեցնում եմ,  որ համաձայն նախարարի հրամանի հանձնարարվել է ուսումնական պարապմունքները սկսելուց առնվազն 2 օր առաջ դասասենյակներում ապահովել անհրաժեշտ ջերմաստիճան»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին