Աստված որոշեց տանել քեզ, որովհետեւ նա լավերին է իր մոտ տանում եւ տանում է անժամանակ, որ հեռու պահի այս զզվելի աշխարհի դառնություններից ու անարդարություններից։
Այս աշխարհում կյանք չտեսած դու կապրե՛ս, ու կապրե՛ս Աստծո կողքին ու կապրե՛ս որպես հրեշտակ։ Տիեզերքում կշողաս որպես փոքր, բայց լուսավոր մի աստղ։ Կապրե՛ս դու մեր հիշողություներում ու սրտերում, կապրե՛ս, որ ապացուցես մեզ, որ երկնային կյանք ու դրախտ կա, կապրե՛ս, որ հիշեցնես մեզ, որ պայքարելու դեռ շատ բան կա!