Հունվարի 25-26-ին Աստանայում ՀՀ դեսպանության տարածքում և Ալմաթիում «Լույս» հայկական մշակութային կենտրոնում տեղի ունեցավ մոմավառություն և ծաղիկների զետեղման արարողություն՝ հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակին: Արարողություններին մասնակցեցին Աստանայի և Ալմաթիի հայկական համայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ:
Հավաքվածներն իրենց կարեկցանքի խոսքերը հղեցին զոհվածների հարազատներին ու ողջ հայ ժողովրդին` մաղթելով տոկունություն ու համբերություն:
ԱԳՆ