▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտովթար Երևանում. բախվել են Toyota-ն և Խաչատուր Սուքիասյանի Rolls Royce-ը

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ից 17:20-ն ընկած ժամանակահատվածում, Տիգրան Մեծ պողոտայում բախվել են Rolls Royce մակնիշի 01 AA 015 համարանիշի և Toyota մակնիշի 35 QQ 981 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի ավագ տեսուչ Վահե Սարգսյանն ու տեսուչ Ավագ Ասիրյանը:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը Rolls Royce-ի վարորդն է եղել, իսկ նշված ավտոմեքենան հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանինն է, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Գռզո» մականվամբ: 

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Պատահարներ ավելին