▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտովթար Լոռու մարզում. վիրավորները պայմանագրային զինծառայողներ են

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Volkswagen Polo մակնիշի 34 TQ 334 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մեծավան-Տաշիր ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորներ քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Տաշիր բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Տաշիրի ոստիկանապետ Արտակ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք բոլորը պայմանագրային զինծառայողներ են: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին