▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտովթար Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին. 2 զոհն ու 2 վիրավորները զինվորականներ են

Արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 17-ին՝ ժամը 06.56-ին, տեղեկություն է ստացվել, որ Մ-6 ավտոճապարհի Վանաձոր-Սպիտակ հատվածի 17-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Volkswagen Golf» մակնիշի 35 PS 865 պետհամարանիշով (վարորդ՝ 1996 թ. ծնված Ա. Բ., ՌԴ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվելով հայտնվել հարակից դաշտում: 

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել տուժած Կ. Ռ.-ին (ՌԴ քաղաքացի), ով վարորդի հետ հոսպիտալացվել է Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Վ. Ե.-ի (ՌԴ քաղաքացի, ծնվ.1989 թ.) և մեկ անձը չպարզված քաղաքացու դիերը:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝  մահացածները զինվորականներ են, ովքեր ծառայում են Հայաստանում տեղակայված ռուսական N ռազմաբազայում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին