▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այո, Տեր-Պետրոսյանը ճիշտ է, բայց ես ավելի ճիշտ եմ. Աղվան Վարդանյան

Այո, Տեր-Պետրոսյանը ճիշտ է, բայց ես ավելի ճիշտ եմ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը թե Սահմանադրության համաձայն պատգամավորն առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքով, եւ նրան պարտադրել այս կամ այն որոշումը հակասահմանադրական է:

Նա, մասնավորապես, նշել է.

«Մայիսի 1-ից օրեր առաջ լրագրողները պարբերաբար հարցնում էին՝ ինչպե՞ս եք քվեարկելու։ Միշտ պատասխանել եմ՝ բացեք ՀՀ Սահմանադրության 94 հոդվածը։ Քվեարկելու եմ խղճով ու համոզմունքներով։ Ասածս հրապարակված է։

Այնպես որ, Լեւոն Տեր-Պետրոսյանի հիշեցրածը գիտեմ։ Բայց ես ինքս եմ ելույթում հայտարարել, որ պատրաստ եմ վայր դնել մանդատս, ինչը եւ հաջողությամբ արել եմ։

Ավելին՝ գիտեմ նաեւ, որ կարող եմ չվերահաստատել ԱԺ նախագահին գրած դիմումս ու մնալ պատգամավոր։ Բայց, բնականաբար, այդպես չեմ վարվի։

Սահմանադրականից զատ՝ կա խնդրի բարոյական կողմը։

Այո, Տեր-Պետրոսյանը ճիշտ է։ Բայց ես ավելի ճիշտ եմ»։

 

Կարդացեք նաև`Մի փոքրիկ, բայց կարևոր դիտարկում. Լևոն Տեր-Պետրոսյան

 Լևոն Տեր-ՊետրոսյանԿրկին պատգամավորին հրաժարական պարտադրելու հակասահմանադրականության մասին. Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀԿ խմբակցության պատասխանը Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին

Կտրուկ դեմ ենք պետական համակարգի կուսակցականացմանը. Աղվան Վարդանյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին