iravaban. net-ը գրում է.Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայրը` Սուրիկ Կոստանյանը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Դեպարտամենտի կայքում հրապարակվել է Արդարադատության խորհրդի որոշումը, ըստ որի` խորհուրդը 2015 թվականի հունվարի 12-ի նիստում քննարկել է նրա դիմումը: Որոշումից պարզ է դառնում, որ Սուրիկ Կոստանյանն առողջական խնդիրներ է ունեցել, դիմել է և իր լիազորությունները դադարեցվել են:
Բացի այդ, դեպարտամենտը հունվարի 19-ին, արդեն իսկ, իր կայքում հայտարարություն է տարածել` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղ առաջանալու կապակցությամբ առաջադրումներ սկսվելու մասին:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում