▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատության հրապարակում դանակով հարվածել են 2 անչափահաս տղաների, իսկ 3-րդից էլ հափշտակել բջջային հեռախոսը

Ապրիլի 26-ին դանակի սպառնալիքի տակ ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում Երևանի բնակիչներ,  16-ամյա Ռ. Ղ.-ն, 13-ամյա Գ. Հ.-ն, 16-ամյա Մ. Փ.-ն գտնվելիս են եղել  Ազատության հրապարակում և  երեխաներին է մոտեցել մի անծանոթ երիտասարդ ու Ռ. Ղ.-ից խնդրել բջջային հեռախոսը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մերժում ստանալուց հետո անծանոթը սկսել է վիճաբանել նշված անձանց հետ և այդ ժամանակ  դանակով հարվածել է Գ. Հ.-ի և Մ. Փ.-ի ձեռքերին, որից հետո դանակի սպառնալիքի տակ Ռ. Ղ.-ից հափշտակել է «Սամսունգ» տեսակի  բջջային հեռախոսն ու դիմել փախուստի:

Կայքի տեղեկություններով՝  կենտրոնի ոստիկանները տաք հետքերով պարզել են  կասկածյալի ինքնությունը, ով Երևանի բնակիչ, 17-ամյա տղա է:

 Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալին,  հափշտակած հեռախոսն  ու դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին