▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանակն ու հայրենիքը սկսվում է տնից

 

Բանակն այս տղու ջինջ ու խաղաղ աչքերն են ՝աչքեր,որոնք հենց այս պահին ամեն վարկյան նայում են սահմանից այն կողմ,որպեսզի մենք խաղաղ քնենք:Բանակն այս տղու նման մնացած երիտասարդ զինվորներն ու սպաներն են, որոնք կարոտը սրտներում, զենքը ձեռքներին դուխով կանգնած են թշնամու առաջ:

Նրանք ոչ թե իշխանությունների, ոչ թե ընդդիմության,ոչ թե փողի, այլ սեփական ծնողների, իրենց սիրած աղջիկների,երեխաների համար են կանգնած այնտեղ ու քաջ գիտակցում են,որ խաղաղությունը ոչ թե նվիրում են,այլ վաստակում:

Բանակն ու հայրենիքը սկսվում է տանից՝ զավակին սպասող հոր անհանգիստ գիշերներից, մոր թաց աչքերից, հորը սպասող երեխայից, սիրած տղուն սպասող աղջկանից,բանակը սկսվում է գիտակից ու կրթված հասարակությունից ու քանի դեռ մեր հասարակությունը գիտակցում, ցավում ու անհանգստանում է բանակի համար,մենք ցանկացած թշնամու համար անպարտելի ենք :Այս կապուտաչյա զինվորը իմ եղբայրն է ու իմ համար հիմա բանակը նա է ու նրա նման տղերքը,որոնք հիմա մեր խաղաղ առավոտներն են ապահովում :Շնորհավոր երիտասարդ,բայց հզոր բանակ:

Սուրեն Արեենց

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին