▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բերման է ենթարկվել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանին ծեծողը. shamshyan.com

shamshyan.com-ը գրում է.  Այսօր` հոկտեմբերի 21-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական գործողություններ, ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել Տավուշի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 34-ամյա Բակուր Սամվելի Փայտյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է այսօր Երևանում Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամ Սամսոն Ղազարյանին ծեծի ենթարկելու մեջ:

Գ. Շամշյանի տեղեկություններով` Բ. Փայտյանը աշխատում է «Սյուն Էներգո Շին» վարչությունում` որպես վարորդ, իսկ փաստացի բնակվում է Երևանի Ավան-Առինջ թաղամասում:

Ոստիկանությունը հայտնաբերել է նաև Բ. Փայտյանի ավտոմեքենան, որով նա հեռացել էր, երբ ծեծի էր ենթարկել Ս. Ղազարյանին:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին