▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանի որդին կմնա կալանքի տակ

pastinfo.am-ը գրում է, որ Երևան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այսօր վերահաստատել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, «Սև հովազ» ջոկատի նախկին հրամանատար Ռուստամ Գասպարյանի որդու` Ռոմա Գասպարյանի նկատմամբ կալանքի որոշումը:


Այսպիսով, փաստորեն, մարդու առևանգման համար մեղադրվող Ռոմա Գասպարյանը կշարունակի մնալ ազատազրկված:  Նա այժմ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

 Հիշեցնենք, պատգամավորի որդին սեպտեմբերի 17-ին ձերբակալվել էր  2014թ. հունիսի 30-ին հարուցված քրեական գործի շրջանակներում:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելը: 2014թ. հուլիսի 7-ին դատարանի կողմից Ռոմա Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Ի դեպ, ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը հայտարարել է, որ իր որդու նկատմամբ մեղադրանքը «սարքված» է և որ նրա նկատմամբ գործը հարուցվել է ոմն համասեռամոլի բողոքի հիման վրա, ում իր որդին ծեծել է:

Ինչպես երեկ արդեն հայտնել էինք, մեր ունեցած տեղեկություններով՝ հունիսի 30-ի երեկոյան Ռոմա Գասպարյանն ընկերոջ հետ գնացել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող «Ղ-Տելեկոմ» ընկերության գրասենյակի մոտ, որտեղ մեքենայի մեջ են նստեցրել ընկերության աշխատակիցներից մեկին, ով, ըստ իրենց, համասեռամոլ է, և տարել Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղ:

Հասնելով Ջանֆիդա` նրան դուրս են բերել ավտոմեքնայից, երկուսով ծեծի ենթարկել, որից հետո նորից նստեցրել ավտոմեքենան ու հասցնելով Արմավիր` բաց թողել:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին