Ճապոնիան շտապ ազգային անվտանգության խորհուրդ է գումարել «Իսլամական պետության» կողմից երկու քաղաքացի առևանգելու կապակցությամբ, փաստորեն, ահաբեկիչների նշված ժամկետի ավարտից երկու օր առաջ։ Սա նորմալ երկրի նորմալ իշխանության ադեկվատ վերաբերմունք է, մտահոգություն սեփական քաղաքացիների ճակատագրի հանդեպ: Մեր մոտ ահաբեկչությանը զոհ է գնում յոթ քաղաքացի, սահմանին, ամիսը չանցած՝ կորցնում ենք 12 զինվոր, բայց ավելի շատ բոլորիս սպանում է իշխանությունների ոչ ադեկվատությունը, անտարբերությունը: Անվտանգության խորհրդի նիստ չի անցկացվում, խորհրդարանում կիսատ- պռատ, ոչինչ չասող լսումներ են: Այս կոնտրաստի մեջ՝ տեսանելի է, թե որ երկիրն ինչքանով է գնահատում իր քաղաքացուն, նրա կյանքը:
Բոլորիս սպանում է իշխանությունների ոչ ադեկվատությունը, անտարբերությունը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet